Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.05.2018
Սիրելի տավուշցիներ, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի վետերաններ, զինվորներ ու սպաներ, ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար կրկնակի հաղթանակի օր է: Այն նշանավորվում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակով, որում իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը, այլև 1992 թվականի այդ նույն օրը հայկական հնագույն բերդաքաղաք...
Մարզի տնտեսական ցուցանիշներ 2018 թվականին մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալը պլանավորվել է 22562 մլն. դրամ, 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ փաստացի կատարվել է 5261.7մլն.դրամի կամ 23.3%: Մասնավոր ներդրումների ծավալը պլանավորվել է 7675.5 մլն. դրամ, 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ փաստացի կատարվել են 2157.0 մլն. դրամի աշխատանքներ կամ 28.2%: 2018թ. ընթացքում ստեղծված ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի թիվը (առանց սեզոնային աշխատատեղերի) պլանավորվել է...
Ըստ Տավուշի մարզի բուժհաստատությունների տրամադրած տեղեկատվության՝ 2018 թվականի ապրիլ ամսին մարզում ծնվել է ընդհանուր թվով 82 երեխա՝ 48 տղա և 35 աղջիկ, ընդ որում 76 ծնունդը եղել է մարզից, իսկ 6-ը՝ այլ մարզերից: Նշված ամսում ,,Իջևանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ում ծնվել է 32, ,,Աչաջրի ԱԿ,, ՊՈԱԿ-ում՝ 6, ,,Իռ-Վինգ,, ՍՊԸ-ում՝ 14, ,,Նոյեմբերյանի ԲԿ,, ՓԲԸ-ում՝ 21, ,,Բերդի ԲԿ,, ՓԲԸ-ում՝ 8, ,,Արծվաբերդի ԱԿ,, ՊՈԱԿ-ում` 1 փոքրիկ: 23 փոքրիկ լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 04.05.2018
2018թ. ապրիլ ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5197 ընտանիքներ, որոնցից 1848-ը Իջևանի, 1211-ը Դիլիջանի, 1104-ը Բերդի և 1034-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 281 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-100, Դիլիջան-59, Բերդ - 66, Նոյեմբերյան - 56/ : Ապրիլ ամսվա ընթացքում մարզի 126...
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը 03.05.2018
armlur.am լրատվական կայքը այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկացնում ենք, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը, և մարզպետն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները:
Անհրաժեշտ է պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները 03.05.2018
Հաշվի առնելով ՀՀ համայնքների բյուջեների եկամտային մասի 2018 թվականի առաջին չորս ամիսների կատարողականի դրական միտումները, ինչպես նաև կարևորելով բնակչությանը մատուցվող ծառայությունների անընդհատության և հասանելիության ապահովումը` առաջարկում ենք ՏԻՄ բոլոր դերակատարներին ակտիվորեն շարունակել աշխատանքները համայնքների բնակչության հետ` մատուցելով նրանց համապատասխան ծառայությունները: Անհրաժեշտ է նաև պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները, քանի որ այդ...


