Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Փաստաթղթային ատեստավորում է անցել մարզի 327 ուսուցիչ 07.12.2018
Ավարտվեց Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման գործընթացը: Ատեստավորումն անց է կացվել ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ուսուցիչների ատեստավորման հանձնաժողովի կողմից: Ատեստավորվել է մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 327 ուսուցիչ, ովքեր նախապես վերապատրաստման դասընթաց են անցել և ստացել համապատասխան վկայական: Փաստաթղթային ատեստավորում անցած ուսուցիչները, կցելով համապատասխան փաստաթղթերը, կարող են արդեն դիմել ՀՀ...

Հարգանքի տուրք՝ երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2018
Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցը, որի կապակցությամբ հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում մարզում: Տարելիցի առթիվ այսօր մարզի ղեկավարությունը, մարզպետարանի աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով երկրաշարժի զոհերի հիշատակը և ծաղիկներ ու ծաղկեպսակ են դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի 07.12.2018
Այսօր Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ահավոր երկրաշարժի անմեղ զոհերի: Երկրաշարժ, որ մեծ ավերածություններ պատճառեց Հայաստան երկրին ու խլեց տասնյակ հազարավոր կյանքեր: Պատարագին ներկա էին մարզի ղեկավարությունը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքի հավատավոր ժողովուրդը: Հոգեհանգստյան պատարագը մատուցվեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ:...

Խորհրդակցությունը նվիրված էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին 06.12.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին: Խորհրդակցությունը բացեց մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը, ում առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը: Այնուհետև ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը հանդես եկավ ,,Սպիտակի երկրաշարժի դասերը,, թեմայով զեկույցով, որում, զուգահեռաբար ֆոտոշարքի ցուցադրությամբ, անդրադարձ եղավ...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 05.12.2018
2018 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 10:00-ին, տեղի կունենա Ակնաղբյուր համայնքի ավագանու նիստը հետևյալ օրակարգով. 1. Ակնաղբյուրի համայնքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 2. Ակնաղբյուր համայնքի վարչական տարածքում 2019 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 03.12.2018
2018թ. նոյեմբեր ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5138 ընտանիքներ, որոնցից 1855-ը Իջևանի, 1163-ը Դիլիջանի, 1049-ը Բերդի և 1071-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 270 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան՝ 94, Դիլիջան՝ 66, Բերդ՝ 55, Նոյեմբերյան՝ 55/ : Նոյեմբեր ամսվա ընթացքում մարզի 44...


