Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեւքար բնակավայրն արդեն ունի գյուղամիջյան բարեկարգ պուրակ

Սեւքար բնակավայրն արդեն ունի գյուղամիջյան բարեկարգ պուրակ 03.08.2024

Այսօր` օգոստոսի 3-ին, տեղի ունեցավ Սեւքար բնակավայրի գյուղամիջյան պուրակի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նախարարներ, պատգամավորներ եւ այլ պաշտոնատար անձինք։

Վարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում 2023 թ. իրականացված և ընթացիկ ծրագրերին

Վարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում 2023 թ. իրականացված և ընթացիկ ծրագրերին 02.08.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Դիլիջան քաղաքում, որտեղ վարչապետին ներկայացվել են Տ-10-34, /Մ-4/ - Լեռնային Հայաստան առողջարան ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կայացավ ծրագրի քննարկման երկրորդ փուլը

Կայացավ ծրագրի քննարկման երկրորդ փուլը 31.07.2024

  Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ ,,Ի ՍԻ Ի Քաուքազուս,, ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ «Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի համար գետավազանային կառավարման պլան» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկման երկրորդ փուլը։   Քննարկմանը, որը վարեց ,,ԵՄ-ն շրջակա միջավայրի տվյալներ,, ծրագրի Հայաստանի տեղական ներկայացուցիչ Վահագն Տոնոյանը,...

Փառատոնը հրավիրում է ցանկացողներին

Փառատոնը հրավիրում է ցանկացողներին 30.07.2024

  Oգոստոսի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ և ՀՀ ակտիվ քաղաքացիներ Անդրանիկ Հովհաննիսյանի, Աննա Նավասարդյանի և Արսինե Սահակյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է ,,ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ,, խորագրով փառատոն, որը տեղի է ունենալու Մեղրի քաղաքի միջով հոսող Մեղրի գետի ափամերձ գողտրիկ պուրակում:   Փառատոնը հնարավորություն կտա բոլոր ոլորտներին առնչվող տեղական արտադրողներին ու ստեղծագործողներին մեկտեղվել մի վայրում, ներկայացնել իրենց արտադրանքն ու ստեղծել բիզնես...

Կայացել է Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը

Կայացել է Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը 29.07.2024

  Օրակարգի առաջին հարցով մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը ներկայացրել է մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Նշվել է, որ 2023 թվականին փաստացի իրականացվել են 4․099 մլրդ․ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնց մի մասը տեղափոխվել է 2022 թվականից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետների հետ համատեղ մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվել են մշտադիտարկման...

Անց է կացվել հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Անց է կացվել հերթական աշխատանքային խորհրդակցությունը 26.07.2024

  Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ։   Ստորաբաժանումների ղեկավարները մարզպետին զեկուցել են նախորդ շաբաթ ստացած հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Այնուհետև քննարկվել են մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 11:32:37