Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Չոբանյանը մասնակցել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հրավիրած խորհրդակցությանը

19.01.2020

Մարզպետ Հայկ Չոբանյանը հունվարի 17֊ին մասնակցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացած 2020թ. առաջին խորհրդակցությանը, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Մարզպետների հետ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ մարզերում բազմաբնակարան շենքերի էներգախնայողության և ջերմաարդյունավետության բարձրացման հնարավորությունները:

Քննարկվել են օրակարգում ընդգրկված կետերը, որոնք վերաբերել են համայնքների եկամուտների հավաքագրման 2019թ. արդյունքների ամփոփմանը, մարզերում աղբահանության իրականացման ցուցանիշների բարելավմանը, մանկապարտեզների կառուցմանը:

Այնուհետև նախարարն անդրադարձել է մարզերում աղբահանության խնդրին և հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ մարզերում աղբահանությունը առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26