Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կայացավ մարզի առողջապահական կազմակերպությունների հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 10.06.2022
Այսօր Տավուշի մարզպետարանում կայացավ մարզի առողջապահական կազմակերպությունների հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին աշխատանքային կարգապահության, դեղորայքային ապահովվածության, ինֆեկցիոն հիվանդությունների հնարավոր բռնկումների, ՀՀ ԱՆ նոր հրամանների և առողջապահական չափորոշիչների ներդրման, դեղատոմսերի և անաշխատունակության թերթիկների էլեկտրոնային գրանցման և այլ խնդիրներ։ Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն...

Ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողություն Դիլիջանում 07.06.2022
Այսօր Դիլիջանի համայնքապետարանում կայացել է «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Ծրագիրը նպատակ ունի խթանել բիզնեսի զարգացումը և նպաստել Դիլիջանի խոշորացված համայնքում աշխատատեղերի ստեղծմանը` ներդրումներ կատարելով կոշտ և փափուկ ենթակառուցվածքներում։ Խորհրդային...

Հանդիպում ծրագրի շրջանակներում 06.06.2022
ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» փորձնական ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի թիմը Տավուշի մարզում իրականացնում է համապարփակ ուսումնասիրություն։ Ուսումնասիրության շրջանակում հանդիպում էր կազմակերպվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ու մասնագետների հետ, որը վարեցին գյուղատնտեսության քաղաքականության փորձագետ Արա Դանիելյանը, գյուղատնտեսության խորհրդատու Նվարդ...

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ 03.06.2022
Սիրելի շրջանավարտներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր կյանքի մի շատ կարևոր շրջափուլի ու մտնում մի նոր կյանք: Կյանք, որտեղ կունենաք ինչպես հաջողություններ ու ձեռքբերումներ, այնպես էլ հնարավոր է նաև դժվարություններ ու խոչընդոտներ: Ցանկությունս է, որ այդ դժվարությունները հաղթահարելու ամուր կամք ու հավատ ունենաք և վստահությամբ քայլեք առաջ: Վստահ եմ նաև, որ դպրոցում ստացած գիտելիքներն ու...

Տավուշի բոլոր դպրոցները կունենան անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքներ 02.06.2022
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր. դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկությանը: