Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ

14.04.2023

  Ոստիկանության հարգելի ծառայողներ ու վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների մասնագիտական տոնի՝ Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ։ Ոստիկանության աշխատողի օրը համեմատաբար երիտասարդ տոն է։ Առաջին անգամ այն նշվել է 2002 թվականի ապրիլի 16-ին։

 Անգնահատելի է ոստիկանության դերը մեր երկրում ժողովրդավարության, իրավակարգի ու օրինականության, քաղաքացիների անվտանգության ապահովման ու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգ ու կանոնի պահպանման գործում։

  Հայրենիքի համար վճռորոշ ժամանակահատվածում ոստիկանները զինվորագրվել են նաև երկրի պաշտպանության գործին, զոհվել հանուն հայրենիքի։ Իմ խոնարհումը ծառայողական պարտականությունները կատարելիս հայրենիքի պաշտպանության համար նահատակված ոստիկանների հիշատակի առաջ: Հավերժ փառք ու պատիվ մեր հերոս ոստիկաններին։

 Ոստիկանության հարգելի ծառայողներ ու վետերաններ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ, խաղաղ ու անվտանգ ծառայություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ եմ մաղթում ձեզ բոլորիդ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11