Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել են հրաձգության Տավուշի մարզային փուլի մրցումները

10.04.2023

 «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի եւ Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում կայացել են հրաձգության Տավուշի մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են համայնքային փուլում հաղթած թիմերը։ Մարզային փուլ էին դուրս եկել Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի, Աղավնավանքի, Արծվաբերդի և Դեբեդավանի միջնակարգ դպրոցների թիմերը։

  Ծավալված լարված ու հետաքրքիր պայքարում հերթական անգամ լավագույն արդյունքներ է գրանցել Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը, որն էլ կմասնակցի ապրիլի 12-ին Երևանում կայանալիք սպարտակիադայի հանրապետական մրցումներին։ 2-րդ տեղում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմն էր, 3-րդ տեղը գրավել են Աղավնավանքի դպրոցականները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11