Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մասնակցել է Հայ-վրացական «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մասնակցել է Հայ-վրացական «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման 19.08.2022

Այսուհետ երկու երկրների միջև ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները կիրականացվեն նոր կամրջով, որի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Արարողությանը ներկա են եղել նաև երկու երկրների կառավարության անդամները, մասնավորապես հայկական կողմից` փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը,

  Քննարկվել են մրցաշարի անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր

Քննարկվել են մրցաշարի անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր 16.08.2022

  Գյումրիում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով սեպտեմբերին կանցկացվի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլի մրցաշար, որին կմասնակցեն հանրակրթական դպրոցների աշակերտները։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 10-ին Սյունիքի մարզում։   Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է մրցաշարի կազմակերպման աշխատանքային խմբին։   Հանդիպման ընթացքում քննարկվել են մրցաշարի անցկացման հետ...

Քննարկվել է ՊՀԾ-ի կողմից Տավուշի մարզում իրականացվող  ծրագրերի ընթացքը

Քննարկվել է ՊՀԾ-ի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը 16.08.2022

Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի հետ կապված մի շարք հարցեր: Ծրագիրն իր մեջ ներառում է կրթական բաղադրիչ՝ երեխաներին և ծնողներին հնարավորություն տալով ավելի մոտ գտնվելու գյուղատնտեսությանը և բարելավելու գյուղատնտեսական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ սեփական գիտելիքներն ու հմտությունները։

 Հանդիպում-քննարկում մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ

Հանդիպում-քննարկում մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ 15.08.2022

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրային թիմի հանդիպումը մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ։ Հանդիպմանը ծրագրի ղեկավար Աշոտ Սարգսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները, քննարկվել են համագործակցության շրջանակները, համաձայնության եկել առաջիկա քայլերի շուրջ։     Ծրագիրը նպատակ ունի գնահատել կլիմայական ռիսկերը՝ կլիմայի նկատմամբ զգայուն տեղական մակարդակում...

Կայացավ հանրային քննարկման չորրորդ փուլը

Կայացավ հանրային քննարկման չորրորդ փուլը 15.08.2022

  Այսօր Տավուշի մարզպետարանում կայացավ «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2021-2030 թ․թ․ կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվությունների և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկման չորրորդ փուլը։   Քննարկումը վարեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Արկադի Ամիրխանյանը։  Հանրային քննարկմանը մասնակցում էին ազդակիր բնակավայրերի՝ Սևքարի, Աչաջրի,...

Այսօր՝ օգոստոսի 13-ին, Իջեւանում բացվեց «Դը Գուրուս» ՍՊԸ-ի մասնաճյուղը:

Այսօր՝ օգոստոսի 13-ին, Իջեւանում բացվեց «Դը Գուրուս» ՍՊԸ-ի մասնաճյուղը: 13.08.2022

Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանը, ԵՊՀ ԻՄ տնօրենի ժ/պ Անուշավան Մակարյանը, մարզպետարանի եւ համայնքապետարանի աշխատակիցներ, այլ հյուրեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-07 17:44:50