Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

16.05.2023

ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն։

Պայմաններն են՝
1․ Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենքով նախատեսված բոլոր արտոնություններից օգտվելու հնարավորություն։
2․ Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների անվճար և որակյալ բուժսպասարկում։
3․ Ծառայության վայրին մոտ բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցում։
4․ Բարձր աշխատավարձ, ինչպես նաև ընթացիկ ատեստավորումների արդյունքում դրա կրկնակի բարձրացում։
5․ Ծառայությունը շաբաթական 5 օր, ժամը 09։00-15։30։
6․ Ծառայության հնարավորություն ՀՀ տարբեր մարզերում՝ Սյունիք, Լոռի, Գեղարքունիք, ք․ Երևան։

Ներկայացվող պահանջներն են՝
1․ Կարող են դիմել մինչև 40 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները։
2․ Դիմորդները պետք է ունենան առողջական և ֆիզիկական լավ տվյալներ։
3․ Չունենան չմարված դատվածություն, չլինեն քրեական հետապնդման մեջ։
4․ Պայմանագրի կնքում 1-ից 5 տարի ժամկետով։

Ընդունելության կարգը և հերթականությունը՝
1․ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման դիմումի ներկայացում /ներկայանալ անձնագրով և զինվորական գրքույկով/։
2․ Ներկայանալ զորամաս հարցազրույցի և ֆիզիկական պատրաստվածությունից քննության հանձնման համար /ձգումներ պտտաձողից, վազք 100 մետր և 3000 մետր տարածություններով/։
3․ Պահանջվող փաստաթղթերի ներկայացում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում։
4․ Բժշկական հետազոտության անցում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել ՀՀ պաշտպանության նախարարության /www.mil.am/ կայք կամ զանգահարել (010) 47-65-01, (010) 47-67-62 և թեժ գծի 1-28 հեռախոսահամարներով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:32:06