Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Ղալումյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում» թեմայով:
24.05.2023

Ուսումնավարժության նպատակն է ստուգել «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ Տավուշի մարզի գործողությունների պլան»-ի իրատեսությունը և կատարելագործել ղեկավար մարմինների տեսական ունակությունները ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ:
Ուսումնավարժությանը ներգրավված էին մարզի արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը և աշխատակիցները, մարզի ուժային կառույցների ղեկավարները, Իջևան համայնքի, Գանձաքար և Գետահովիտ բնակավայրերի ղեկավարները, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունը, Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը:
Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ, փրկարար ծառայության գնդապետ Վահան Փիրումյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը, և առաջարկեց «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ Տավուշի մարզի գործողությունների պլան»-ը գործողության մեջ դնել, որի ընթացքում գնահատվում է ստեղծված իրավիճակը, ներկայացվում առաջարկներ՝ հետախուզության կազմակերպման, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների անցկացման վերաբերյալ: