Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ելույթը 2023 թ. պետական բյուջեի քննարկմանը 07.11.2022
2023 թվականին Տավուշի մարզին հատկացումները պետբյուջեի նախագծով կկազմի 5,7 մլրդ դրամի չափով, որից Տավուշի մարզպետարանի ապարատի պահպանման համար 545 մլն 619 հազար դրամ, ապարատի տեխնիկական բարելավման համար 4 մլն 650 հազար դրամ, իսկ մարզի հանրակրթական՝ թվով 76 դպրոցների համար, 4 մլրդ 866 մլն դրամ, որն ավել է 2022 թվականի նախատեսված բյուջեից 16 մլն 528 հազար դրամով:

Ի գիտություն 02.11.2022
Նոյեմբերի 3-ին, ժամը 17:00-ին տեղի է ունենալու Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով.

Նոյեմբերի 2-ին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի նահանգային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդի գլխավորած պատվիրակությանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև պատվիրակությունն շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում: Ժորժ Սիֆրեդին իր տպավորություններն է գրել թանգարանի հուշամատյանում:

Մարզային փուլում հաղթեցին Պտղավանի դպրոցի թենիսիստները 31.10.2022
Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սեղանի թենիսի սպարտակիադայի մարզային փուլը, որին մասնակցում էին տարածաշրջանային փուլում հաղթած թիմերը։ Թե աղջիկների և թե տղաների մրցապայքարում հաղթող ճանաչվեցին Պտղավանի դպրոցի պատանի թենիսիստները, ովքեր էլ մարզը կներկայացնեն Երևանում կայանալիք եզրափակիչի խաղերին։