Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Ենոքավանի գլխավոր հատակագծի քննարկում

07.07.2023

 Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց Ենոքավանի գլխավոր հատակագիծը։ Խորհրդակցությունը վարեց մարզպետ Հայկ Ղալումյանը։

  Քննարկմանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Ենոքավանի վարչական ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը, ոլորտի այլ պատասխանատուներ։

  Հանդիպմանը քննարկում ծավալվեց Ենոքավան բնակավայրի միկրոռեգիոնալ տարածական պլանավորման զարգացման փաստաթղթի մշակման աշխատանքների շուրջ։

  Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորեց նման հանդիպումը՝ բարձրացված հարցերը քննարկելու և նախագծում հաստատելու տեսանկյունից։

 Խորհրդակցության ընթացքում առաջարկվեց Ենոքավան բնակավայրի քաղաքաշինական բոլոր խնդրահարույց հարցերը քննարկել նախագծողի հետ և դրանք արտահայտել նոր մշակվող փաստաթղթում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14