Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում

10.07.2023

Հուլիսի 10-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում: 

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքների կոմունալ տնտեսությունների ղեկավարներ, աղբահանության և բնապահպանական աշխատանքների պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ավստրիական ինժեներական խորհրդատվական ընկերության ծրագրի ղեկավար Ռոբերտ Լաուշմանը և «Ջինջ» ընկերության ծրագրի տեղական ղեկավար Ալիսա Սավադյանը ներկայացրին ծրագրի նպատակները և խնդիրները, դրանց հնարավոր լուծումները: 

Հանդիպման նպատակը եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի աջակցությամբ ժամանակակից ստանդարտներին համապատասխան տարածաշրջանային աղբավայրերի կառուցման հնարավորությունների իրատեսական փնտրտուքն է:

Ծրագրի շրջանակներում միջազգային «GWCC – INTERIVAL ZT GmbH» խորհրդատվական կազմակերպության փորձագետների կողմից իրականացվում են նախնական ուսումնասիրության աշխատանքներ։ 

Նշված ծրագրով նախատեսվում է գոտիավորել ՀՀ տարածքը կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ և կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետև ըստ գոտիների իրականացնել կապիտալ ծրագրեր, այդ թվում՝ սանիտարական աղբավայրերի, աղբի տեսակավորման կայանների և հնարավոր վերամշակման գործարանների տեղակայմամբ՝ ապահովելով անհրաժեշտ լոգիստիկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:56:35