Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանն առնչվող հարցեր

Քննարկվել են դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանն առնչվող հարցեր 25.04.2023

  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է մարզի շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրով մարզում դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանն առնչվող հարցեր։ Նշվել է, որ առաջիկայում, 2023-2024թ․թ․, մարզում կկառուցվի հինգ նոր դպրոց։   Հանդիպմանը քննարկվել են գրավի ապահովման հնարավորությունները, անդրադարձ է եղել նաև ծրագրի հետ կապված այլ մանրամասների։  

Հարգանքի տուրք`  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2023

Այսօր Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի կապակցությամբ սգո երթ էր կազմակերպվել: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը և մի շարք պաշտոնատար անձինք, մտավորականության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ ու դպրոցականներ Իջևանում այցելել են 1915թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հուշակոթողին, ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել նրանց հիշատակին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 20.04.2023

2023թ. ապրիլի 21-ին Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում ժամը 10։00-ից 15-00-ն ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ։ Գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ:

Ֆուտզալի հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիրը նվաճել է Աչաջրի միջնակարգ դպրոցի թիմը

Ֆուտզալի հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիրը նվաճել է Աչաջրի միջնակարգ դպրոցի թիմը 20.04.2023

  Դիլիջանում կայացել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով ֆուտզալի միջմարզային փուլի մրցումները։   Միջմարզային փուլի մրցումներում պայքարի էին դուրս եկել Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի թիմերը։   Համառ պայքարում հաղթելով մրցակիցներին՝ ֆուտզալի հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիրը նվաճել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջրի միջնակարգ դպրոցի թիմը։ 

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը  Հարկ վճարողի օրվա առթիվ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հարկ վճարողի օրվա առթիվ 19.04.2023

   Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հարկ վճարողի օրվա առթիվ։  Կարևորելով հարկ վճարողների դերը պետականաշինության գործում` 2021 թվականին որոշում է ընդունվել ապրիլի 19-ը սահմանել որպես Հարկ վճարողի օր:   «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքն առաջին անգամ ընդունվել է 1992 թվականի ապրիլի 19-ին, որով մեր երկրում ձևավորվել են հարկային համակարգն ու նրա սկզբունքները, հարկային մարմնի և հարկ վճարողի հարաբերությունները:...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 18.04.2023

2023 թվականի ապրիլի 19-ին ժ.10:00-ից ժ․15:00-ն Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00 կգործարկվի շչակ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 16:28:48