Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերանորոգված «Դիլիջան» մարզահամալիրն այսուհետ կկարողանա ընդունել համայնքի ավելի քան 500 երիտասարդի:

09.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ վերանորոգված «Դիլիջան» մարզահամալիրի բացման արարողությունը։
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, մի շարք պաշտոնատար անձինք, այլ հյուրեր:

«Մենք պետք է Հայաստանում սպորտային ենթակառուցվածքը զարգացնենք, բայց շատ կարեւոր է, որ այս ճանապարհին Կառավարությունը միայնակ չլինի: Մենք պետք է այնպես անենք, որ յուրաքանչյուր երեխա սպորտով զբաղվելու ենթակառուցվածքին հասանելիություն ունենա»,- իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բացման խոսքով հանդես եկան նաեւ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը եւ «GreenRock Management Group» միջազգային կառուցապատող ընկերության տնօրեն Մարիետա Գեւորգյանը:

Դիլիջանի մարզահամալիրը վերջին անգամ նորոգվել էր 2006 թվականին: Այժմ փոխվել է շենքի արտաքին և ներքին դիզայնը։ Ձեռք են բերվել նոր մարզական գույք և սարքավորումներ։ Մարզադպրոցում գործող ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի խմբակներին կավելանա նաեւ գեղարվեստական մարմնամարզությունը: Մարզահամալիրն ապահովված է նաև աղջիկների մարզվելու համար նախատեսված գույքով։

Մարզահամալիրը վերակառուցվել է «GreenRock Management Group» միջազգային կառուցապատող ընկերության և Դիլիջանի համայնքապետարանի համագործակցությամբ։
Բացման արարողությանը ելույթ ունեցան հայտնի ու սիրված երաժշտական խմբեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27