Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Տավուշի մարզում իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով տարածաշրջան էր այցելել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: Տավուշի մարզպետարանում պարոն Բուզետտոյին ու նրան ուղեկցող աշխատանքային թիմին ընդունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Մայիսի 21-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Դեսպանին ուղեկցում էր տնտեսական հարցերով նրա խորհրդական Ռըզա Մուստաֆան: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, փոխմարզպետ Վահե Վարդապետյանը, մարզպետի խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Ողջունելով հյուրին՝ մարզպետը շեշտեց, որ հայ-իրանական բարեկամությունը դարերի պատմություն ունի և ուրախ է դեսպանի...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 22.05.2013
Տավուշի մարզի սիրելի շրջանավարտներ Շնորհավորում եմ Ձեզ գեղեցիկ ու անմոռանալի օրվա՝ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր Դուք հրաժեշտ եք տալիս ձեր կյանքի մի շատ կարևոր շրջափուլի՝ մանկությանն ու պատանեկությանն ու մտնում մի նոր կյանք: Կյանք, որտեղ հաջողությունների ու ձեռքբերումների կողքին հնարավոր է, որ լինեն նաև դժվարություններ: Ցանկությունս է, որ այդ դժվարությունները հաղթահարելու ամուր կամք ու հավատ ունենաք և վստահությամբ քայլեք առաջ: Դպրոցական տարիներն այն կարևոր տարիներն են...
Տավուշի մարզի և Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի միջև բարեկամության ու համագործակցության հիմքերը գցվեցին այն ժամանակ, երբ 2010 թվականի մայիսի 22-ին մարզկենտրոն Իջևանում Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրեցին համատեղ նկատառումների հուշագիր: Իսկ ահա արդեն 2011 թվականի մարտին Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրեցին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր՝ 3 տարի ժամկետով Տավուշի...

Անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ փառատոնի մարզային փուլը 20.05.2013
Մայիսի 18-ին Տավուշի մարզպետարանի դահլիճում անցկացվեց արդեն ավանդական դարձած ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ փառատոնի մարզային փուլը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնը այս անգամ նվիրված էր 20-րդ դարի հայ մեծանուն գրողներ Պարույր Սևակի ու Համո Սահյանի պոեզիային: Փառատոնի առաջին փուլին մասնակցել էր մարզի 82 դպրոցների շուրջ 600 աշակերտ, որոնցից մարզային փուլ էին անցել 46-ը՝ 26-ը 11-14 տարեկանների տարիքային խմբում, 20-ը՝ 15-17: Բացման...
Հաղթել են ընթերցանության հանրապետական 2-րդ մրցույթի եզրափակիչ փուլում 16.05.2013
,,Երևան – 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք,, միջոցառման շրջանակներում Երևանի Խնկո Ապոր անվան հանրապետական գրադարանում տեղի ունեցավ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ու Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ընթերցանության հանրապետական 2-րդ մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին մրցույթի նախորդ երկու՝ ընտրական և կիսաեզրափակիչ փուլերում հաղթած 6-րդ դասարանի աշակերտները: Մրցույթը նվիրված էր հայերեն առաջին տպագիր գրքի` ,,Ուրբաթագրքի,, 500-ամյակին, և նպատակը դպրոցահասակ...


