Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերին Կարմիրաղբյուր գյուղում օծվեց Սուրբ Հովհաննես մատուռը

11.11.2013

   Նոյեմբերի 9-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում տոնական տրամադրություն էր: Օծվեց նորակառույց Սուրբ Հովհաննես մատուռը: Տուֆակերտ եկեղեցին կառուցվել է ծնունդով կարմիրաղբյուրցի մոսկվայաբնակ Մաքսիմ Անուշավանի Օհանյանի նախաձեռնությամբ և միջոցներով: Եկեղեցու բացմանը ներկա էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, զինվորականներ ու վերին կարմիրաղբյուրցիներ: Տուֆակերտ մատուռում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ, որին հաջորդեց Օծման Սուրբ կարգը: Նորակառույց եկեղեցու բակում գյուղի երեխաները ոգեշունչ ասմունքեցին, որին հաջորդեց մշակույթի տան միջոցառումը: Համայնքապետ Կամո Չոբանյանը իր անունից շնորհակալագրեր հանձնեց եկեղեցու շինարարներին և խորին երախտագիտություն հայտնեց բարերարին: Նախքան համերգային ծրագիրը սկսելը, միջոցառման մասնակիցները հարգեցին գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57