Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Օրորոց>> բարեգործական ծրագիրը Տավուշի մարզում էր

13.11.2013

2002 թվականին <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի և կանանց 30 հասարակական կազմակերպությունների հետ համատեղ <<Օրորոց>> բարեգործական ծրագիրը այսօր Տավուշի մարզում էր: Ծրագրի շրջանակներում նվերների փաթեթներ է հանձնվում մարզում նպաստառու ընտանիքներում ծնված նորածիններին: Երրորդ եռամսյակում, ինչպես նաև նախորդ ամիս ցուցակներում չընդգրկված նորածին երեխաների համար մարզ էր բերվել ընդհանուր թվով 38 փաթեթ, որից 26-ը ստացան Իջևանի, 7-ը՝ Նոյեմբերյանի և 5-ը՝ Բերդի տարածաշրջանների մանկիկները: Իջևանի տարածաշրջանից ծրագրում ընդգրկված երեխաներին փաթեթները հանձնվեց Տավուշի մարզպետարանում: Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը ներկայացրեց փաթեթի պարունակությունը: Փոքրիկների ծնողներն ու հարազատները շնորհակալական խոսք հայտնեցին կազմակերպիչներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26