Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտնի են ,,Ռուսաց լեզու,, առարկայի միասնական քննության նախնական արդյունքները 06.06.2013
Հունիսի 1-ին Հայաստանում մեկնարկեցին միասնական քննությունները: Տավուշի մարզում քննություններն անց են կացվում այստեղ ձևավորված 2 քննական կենտրոններում, որոնք տեղակայված են Իջևանի թիվ 1 և թիվ 4 հիմնական դպրոցներում: Առաջին քննությունը ,,Ռուսաց լեզու,, առարկայից էր, իսկ հունիսի 4-ին անցկացվեց ,,Հայոց լեզու և գրականություն,, առարկայի միասնական քննությունը:

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՐԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ ԽԱՂՈՎ 03.06.2013
Բերդի տարածաշրջանի Չորաթան և Նորաշեն համայնքների մանկապարտեզների սաների համար Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշանավորվեց Չորաթանի մանկապարտեզում անցկացված սպորտլանդիայով: Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն մանկապարտեզի աշխատողներն ու սաները, այլև ծնողներ, բազմաթիվ հյուրեր: Մրցույթի էին դուրս եկել երկու մանկապարտեզների ավագ խմբերի սաները: Մրցույթի ծրագրում երեխաներին հոգեհարազատ ու սիրելի խաղեր էին՝ գլուխկոնծի, ով արագ կհավաքի ժապավենը, վազք օղակի միջով, ցատկ պարկերով, պարան քաշոցի,...

Նշվեց Իջևանի արվեստի դպրոցի հիմնադրման 35-ամյակը 03.06.2013
Լրացավ Իջևանի արվեստի դպրոցի հիմնադրման 35-ամյակը: Հոբելյանի առթիվ տոնական միջոցառում էր կազմակերպվել Իջևանի մշակույթի տանը, որին մասնակցեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցի հին ու նոր շրջանավարտներ, արվեստասեր մարդիկ: Մշակույթի տան նախասրահում օրվա առթիվ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին դպրոցի սաների նկարները, փայտափորագրություններ, ասեղնագործ աշխատանքներ, գոբելեն ու մաքրոմե: Իսկ մշակույթի տան...

Հունիսի 1-ին Իջևանի Շատրվանների հրապարակում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հրապարակը լի էր երեխաների աշխույժով, երգ ու պարով, ծափ ու ծիծաղով: Միջոցառման կայացմանն իրենց մասնակցությունն ու աջակցությունն էին բերել Տավուշի մարզպետարանը, Իջևանի քաղաքապետարանը, ,,Հույսի կամուրջ,, և ,,Երիտասարդ Տավուշ,, հասարակական կազմակերպությունները, ՍՕՍ մանկական գյուղն ու ,,Վորդ Վիժն,, միջազգային բարեգործական կազմակերպության Տավուշի...
Ճանաչվել են մարզի լավագույն տնօրեն ու լավագույն դաստիարակ 31.05.2013
Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի առաջարկությամբ ու ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով մայիսի 25-ին, մեկ միասնական օրվա ընթացքում, անց է կացվել ,,Տարվա լավագույն տնօրեն,, և ,,Տարվա լավագույն դաստիարակ,, մրցույթը Հայաստանի Հանրապետության համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և դաստիարակների միջև: Մրցույթն անց է կացվում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ համայնքային նախադպրոցական...

Իջեւանում մեկնարկեց «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը 31.05.2013
Մայիսի 31-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցություն, որը կազմակերպել էր ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ:...