Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ամփոփվեցին ծրագրի արդյունքները 12.07.2013
Տավուշի մարզում ամփոփվեցին ,,Առողջ սկիզբ,, ծրագրի արդյունքները: Ծրագրի քննարկման ու ամփոփման աշխատանքներին, որ տեղի ունեցան Տավուշի մարզպետարանում, մասնակցում էին համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, սոցիալական աշխատողներ:

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում ստեղծվեց ,,Արոտօգտագործողների միավորում,, սպառողական կոոպերատիվ 11.07.2013
Խթանել անասնապահության զարգացումը և անասնապահությունը գյուղացու համար դարձնել եկամտաբեր զբաղմունք. սա է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրի նպատակը: Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Կիրանց, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան, Լուսաձոր, Ոսկեպար, Ջուջևան, Դովեղ, Բաղանիս համայնքներում հիմնվել են ,,Արոտօգտագործողների միավորում,, սպառողական կոոպերատիվներ, որոնք զբաղվում են արոտների արդյունավետ օգտագործմամբ:
Բաց դռների օր 10.07.2013
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 12-ին Իջևանի պոլիկլինիկայում Երևանի ,,Արաբկիր՚՚ բժշկական համալիրի առաջատար մասնագետների կողմից անց է կացվելու բաց դռների օր: Դիմել կարող են բոլոր նրանք, ում երեխաներն ունեն խորհրդատվական ծառայության կամ լրացուցիչ հետազոտման խնդիրներ:
Ի գիտություն 10.07.2013
2013թ. հուլիսի 12-ին ժ.1200-ին տեղի կունենա մարզխորհրդի նիստ հետևյալ օրակարգով
Կզարգանա տոհմային անասնաբուծությունը 09.07.2013
Օրերս հաճելի իրադարձություն էր Բերդի տարածաշրջանի Նավուր համայնքում: Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից ստեղծված ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի կողմից այստեղ բացվեց մինի ֆերմա:

Ջերմոցային տնտեսության և ֆերմերային դպրոցի բացման հանդիսավոր արարողություն Ակնաղբյուր համայնքում 04.07.2013
Օքսֆամ բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպությունը, համագործակցելով հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ, արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ է մարդասիրական և համայնքային զարգացման տարաբնույթ ծրագրեր է իրականացնում հայաստանյան հեռավոր գյուղական համայնքներում, որոնք միտված են աղքատության վերացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: