Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 16.05.2023
2023 թվականի մայիսի 18-ին ժ.10:00-ից ժ․15:00-ն Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ:

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա առթիվ 15.05.2023
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ընտանիքի օրվա առթիվ։ Ընտանիքի միջազգային օրը 1993 թվականին սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: Իսկ 2011 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ը հայկական տոնացույցում ամրագրվել է որպես Ընտանիքի օր: ...

Դիտավանում տեղի ունեցավ մարզահրապարակի բացման արարողություն 15.05.2023
Այսօր Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում տեղի ունեցավ մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողություն։ Մարզահրապարակը կառուցվել է ՖԱՅԴԵՔ Արմենիա հայ-արգենտինական առողջապահական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ գյուղի վաղեմի բարեկամ և բարերար Նադյա Կասպարի աջակցությամբ։ Նախագծային աշխատանքները և մարզահրապարակի կառուցումն իրականացվել է Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի կողմից: Մարզահրապարակի բացմանը ներկա էր Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան։ Միջոցառման...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 15.05.2023
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվել են քաղաքաշինության, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցության ավարտին մարզպետը նոր հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ:

Հանդիպման նպատակը պարեկային ծառայությունը կանանցով համալրելն ու ծառայության գրավչությունը բարձրացնելն էր։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը եւ այլ բարձրաստիճան անձինք։

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ 12.05.2023
Սիրելի բուժքույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։ Պաշտոնապես այս տոնը նշվում է 1974 թվականից, երբ աշխարհի 141 երկրների գթության քույրեր միավորվեցին մեկ հասարակական մասնագիտացված կազմակերպության` Բուժքույրերի միջազգային խորհրդի մեջ։ Օրը ևս մի առիթ է երախտիքի եւ շնորհակալության խոսքեր ասելու մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ իրենց մասնագիտական պարտքը կատարող մեր բուժքույրերին։ Դժվար է պատկերացնել բժշկի...