Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

25.03.2024

  2024 թվականի մարտի 29-ին, ժամը 17։00-ին, կկայանա Իջևան համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով․

1. ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Իջևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստի գումարման օրը սահմանելու մասին։
3. «Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին։
4. Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 41/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0.12794 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին։
5. Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0.19674 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին։
6. Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին։
7. Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․60584 հա մակերեսով անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը վերաձևակերպելուն համաձայնություն տալու մասին։
8. Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 40 հա մակերեսով հողամասը անհատույց տրամադրելու մասին։
9. Իջևան համայնքի «Գանձաքարի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու մասին։
10. Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ազատամարտիկների պուրակում ցուցանակ տեղադրելու և խաչքարի պատվանդանին հիշատակի խոսք փորագրելու մասին։
11. Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
12. «Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար ջուր» ՀՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնելու և «Իջևանի կոմունալ ծառայություն» հիմնարկի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին։
13. Այլ հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18