Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անջատե՛ք լույսերը, «Երկրի ժամը» մոտենում է

11.03.2024

 2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան
մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ
բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր
մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ
ձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ
ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես
նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։
Արդեն իսկ ակնհայտ կլիմայական ճգնաժամով պայմանավորված՝ 2024 թվականին մենք
նոր շունչ ենք հաղորդելու շարժմանը՝ «Երկրի ժամը» դարձնելով երբևէ կազմակերպվածներից
ամենամասշտաբայինը։ Այս տարի «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 23-
ին, ժամը՝ 20:30-21:30-ին:

Որպես կառավարության տարածքային քաղաքականություն իրականացնող, խնդրում և կոչ ենք
անում սույն տարվա մարտի 23-ին, ժամը 20:30-21:30-ին միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ
ժամով անջատելով Երևան քաղաքի հիմնական փողոցների և խորհրդանիշ համարվող շենքերի
արտաքին լուսավորությունը, ինչպես նաև համապատասխան հարթակներում իրազեկելով
հանրությանը շարժմանը միանալու կարևորության մասին։
Միասին մեր մոլորակի համար կարող ենք անել ավելին։
Համախմբվելով Երկիրը պահպանելու շուրջ և հանրությանն իրազեկելով՝ Ձեզ հետ միասին մենք
կօգնենք կերտել ավելի կանաչ ապագա։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16