Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սուրեն Պապիկյանը տարեմուտի առաջին խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ 16.01.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն հունվարի 15-ին տարեմուտի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Ողջունելով գործընկերներին՝ նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է նրանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանքային տարի։ Անցնելով աշխատակարգային հարցերի քննարկմանը՝ Սուրեն Պապիկյանը մարզպետներին կոչ է արել հետևողական և հասցեական մոտեցում ցուցաբերել համայնքների...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 15.01.2019
2019 թվականի հունվարի 16-ին, ժամը 17:00-ին, տեղի կունենա Սևքար համայնքի ավագանու թիվ 1 նիստը հետևյալ օրակարգով. 1. Սևքար համայնքի 2019 թվականի համայնքային բյուջեում փոփոխություն կատարելու մասին: 2. Սևքար համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան եկամուտների և ծախսերի մասին:
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 15.01.2019
2019 թվականի հունվարի 16-ին, ժամը 16:30-ին տեղի կունենա Ն. Ծաղկավան համայնքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում Ն. Ծաղկավան համայնքի 2019 թվականի փոփոխված բյուջեի հաստատման մասին հարցն է:
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2019թ. հունվարի 1-ի դրությամբ մարզում հաշվառված են 5142 աշխատանք փնտրող անձինք /Իջևանում 1713,Դիլիջանում 1860, Բերդում 553, Նոյեմբերյանում 1016/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 717-ը...
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարներ և մարզում հեղուկ, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր ունեցող տնտեսվարող սուբյեկտները: Խորհրդակցությունը վարել է մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը: Մասնակցել է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի <<Հյուսիս-արևելյան>> տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Տիգրան Ուգուջյանը: Քննարկվել են միջպետական և հանրապետական...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 14.01.2019
2019թ. հունվարի 15-ին ժամը 12:00-ին տեղի կունենա Գանձաքար համայնքի ավագանու թիվ 34 արտահերթ նիստը:


