Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի զարգացումը անհնար է առանց Սփյուռքի ուղղակի մասնակցության, որովհետև մեր երկիրը բոլորիս հայրենիքն է․ Հայկ Չոբանյան

17.09.2019

 Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունեց ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետներ» հայրենասիրական կազմակերպության անդամներին։ Հանդիպմանը ներկա էր նաև Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը Տավուշի մարզում, մասնավորապես Բերդի տարածաշրջանում իրականացվող բազմաթիվ ծրագրերի ու հայրենանվեր գործունեության համար։ «Խնդիրը միայն ֆինանսական աջակցությունը չէ,- ասաց մարզպետը,- ամենամեծ արժեքը, որ ունի Սփյուռքը, դա փորձն է, գիտելիքը, մասնագիտական կարողությունների հսկայական ուժը, որը մենք չենք օգտագործում գրեթե։ Մեր խնդիրը մեր երկիրը զարգացնելն է, մեր խնդիրը երջանիկ քաղաքացի ունենալն է Հայաստանի Հանրապետությունում, և խնդրում եմ ձեր ջանքերը գործադրեք հանուն դրա»։ Հանդիպմանն անդրադարձ եղավ մարզի տնտեսական և զբոսաշրջային զարգացմանն ու հնարավորություններին, կարևորվեց մշակութային զարգացումը։ «Մենք չենք կարող երկիրը զարգացնել, եթե տնտեսականին զուգահեռաբար չտանենք մշակութային զարգացումը․ դա կրթությունն է, մշակույթն է, սպորտն է։ Երեխան պիտի կարողանա բոլոր գործիքներն ունենալ իր մտավոր, կրթական, մշակութային ու ֆիզիկական դաստիարակության համար։ Եվ ես ուրախ եմ վերջին ներդրման համար Շամշադինում»,-ասաց Հայկ Չոբանյանը։
 Հանդիպման ավարտին սփյուռքահայ հյուրերը մարզպետին նվիրեցին 103-ամյա պատմություն ունեցող կազմակերպության գործունեության մասին պատմող գիրք։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57