Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կայացել է հանրային քննարկում՝ ՀՀ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ 30.10.2019
Հոկտեմբերի 28-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքային իրավունքների հանրային իրազեկման քարոզարշավի շրջանակներում, ՕքսԵՋեն հիմնադրամի աջակցությամբ, Տավուշի մարզպետարանում շահագրգիռ կողմերի հետ կազմակերպել էին հանրային քննարկում՝ ՀՀ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ:

Եթե իմանամ` վաղն աշխարհի վերջն է, ես այսօր ծառ կտնկեմ․քահանա Կառլ-Հայնց Շայդեն այցելել է Տավուշ 30.10.2019
Մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր ընդունել է հայ ժողովրդի մեծ բարեկամ քահանա Կառլ-Հայնց Շայդենին։ Կառլ-Հայնց Շայդեն Հայաստան է ժամանել «Գթության խոհանոց» ծրագրի 26-րդ շրջանի պաշտոնական բացման կապակցությամբ:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 29.10.2019
2019թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ին, Դիտավանի համայնքապետարանում տեղի է ունենալու համայնքի ավագանու հերթական նիստը, հետևյալ օրակարգով.

Բերքի տոն 29.10.2019
Հոկտեմբերի 22-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ավանդական դարձած "Բերքի տոն" միջոցառումը: Միջոցառումը նպատակ ունի դպրոցում գովերգել հայ գյուղացու աշխատանքը, նրա ստեղծած բերքն ու բարիքը և Տավուշ աշխարհի աշունը:

ԾԱՆՈՒՑՈՒՄ 29.10.2019
Նոյեմբերի 7-ին ժամը 14:00-ին՝ Դիլիջանի եւ Իջեւանի բժշկական կենտրոններում, նոյեմբերի 8-ին ժամը 14:00-ին՝ Նոյեմբերյանի եւ Բերդի բժշկական կենտրոններում, քաղաքացիների անվճար խորհրդատվություն եւ բուժզննում կիրականացնեն հանրապետության առաջատար մաշկաբան-վեներոլոգները: