Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետն իր աջակցությունն է հայտնել գործարարներին

20.12.2019

“Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ” տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության գրասենյակում կազմակերպվել է քննարկում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանում գործունեություն ծավալող ՓՄՁ ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպումն իր ներկայությամբ պատվել է նաեւ Տավուշի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Եպիսկոպոս Բագրատ Գալստանյանը:

Հայկ Չոբանյանը վերահաստատել է մարզպետի պաշտոնը ստանձնելու օրվանից ներկայացրած իր՝ մարզի յուրաքանչյուր գործարարի իրավունքների պաշտպանը լինելու պատրաստակամությունը։

Իրենց հուզող խնդիրներով հանդես են եկել գործարարներ Սամվել Գասպարյանը, Քաջիկ Անանյանը, Արթուր Ամիրաղյանը, Հայկանուշ Բեգլարյանը, Գրետա Զալինյանը, Վահագ Հախվերդյանը և այլոք: Ներկայացվող հիմնական խնդիրները վերաբերում են մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման, այդ հողերի վրա գյուղատնեսական կամ այլ բիզնես նշանակության շինություններ կառուցելու օրինական ընթացակարգերին:
Հարցեր են հնչել նաև օրինական կերպով փայտանյութի օգտագործման հետ կապված առակա խնդիրների վերաբերյալ:

Նոյեմբերյանցի գործարար Սամվել Գասպարյանը ներկայացրել է Նոյեմբերյան համայնքում իր կողմից իրականացվող գյուղատնտեսական շուկայի կառուցման ներդրումային ծրագրի մանրամասները, խնդրելով Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի աջակցությունը՝ կապված շինության համար նախատեսված հողամասի կարգի փոփոխության հետ։

Տավուշի մարզպետը նշել է, որ շարունակական մասնակցություն կունենա ցանկացած խնդրի լուծման գործում։ Նա համապատասխան հանձնարարականներ է ուղղել մարզպետարանի ոլորտային վարչություններին՝ զբաղվել առանձին դեպքերի քննությամբ, և ապահովել խնդիրների լուծման գործում հետագա մասնակցություն:
Հաշվի առնելով հանդիպման արդյունավետությունը, միջոցառման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել նմանատիպ հանդիպում կազմակերպել յուրաքանչյուր ամիս:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորին չափով սատար կանգնել տեղական տնտեսվարողներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57