Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կոմիտաս 150

21.12.2019

2019թ․ Տավուշի մարզի տարբեր տարածաշրջաններում նշվել է Կոմիտասի և Հ․ Թումանյանի ծննդյան 150-ամյակը։ ՀՀ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 20-ին Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում, որով մարզում ամփոփվեց վերը նշված միջոցառումների շարքը։

Միջոցառումը բացվեց Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի աղոթքով, որից հետո Տեր Արամ քահանա Միրզոյանը ներկայացրեց Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին։
-Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պետք է ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պետք է ապրի նրանով՝ ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան,- ամփոփելով իր խոսքն ասաց Տեր Արամ քահանա Միրզոյանը։

Շնորհավորելով ներկաներին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց․
-Մեր պատմության ընթացքում շատ չեն այն գործերը, որոնք կարծես կոդ լինեն մեր ինքնության։ Դա մեր լեզուն, գիրը, այբուբենը և այն մաքրամաքուր երաժշտությունն է, որ ստեղծվել է մեկ միջնադարում ՝շարականների տեսքով, մեկ 20-րդ դարի սկզբին՝ Կոմիտասյան ձիրքով, տաղանդով և հանճարով։ Այդ կոդերը մենք պարտավոր ենք հատիկ-հատիկ դնել մեր երեխաների և սերունդների մեջ։ Դրանով պետք է ապահովագրենք մեր հարատևությունը և մեր հաղթանակը։ Այն ձիրքը, որն այսօր ունի մեր ժողովուրդը կախված է այդ կոդերից և այն թուլությունը, որն առկա է մեր մեջ, մեծապես դրա բացակայության պատճառն է։

Միջոցառմանը ելույթ ունեցան Բերդի երգչախումբը, Դիլիջանի երաժշտական քոլեջը, Դիլիջանի արվեստի դպրոցը, Իջևանի երաժշտական դպրոցները և մարզի տարբեր պարային խմբեր։

-Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ և ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Տավուշի մարզպետարանին այս շատ կարևոր, պատվաբեր աշխաատնքը տեղափոխելու Բերդ համայնք, Բերդի մշակույթի տուն։

Սա նաև պարտավորեցնող է բոլորիս և հատկապես մեր համայնքի համար։ Անկախ պայմաններից, մեր մարզի ցանկացած կետում, երբ կա միջոցառում, պետք է բոլորս միահամուռ լինենք, այդ վայրը գեղեցկացնենք, զարդարենք այդ տոնը և ծառայենք յուրաքանչյուրս մեր կարողության սահմաններում,- ամփոփելով միջոցառումն իր խոսքում ասաց Բերդի մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59