Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Քան» ակադեմիայի ներկայացուցիչները հոկտեմբերի 11-ին և 18-ին Նոյեմբերյանի և Բերդի ավագ դպրոցներում իրականացրել են մինչև 100 աշակերտ ունեցող սահմանամերձ դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչների հետ աշխատարանները: Ավելի ուշ` հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը, «Քան»-ը կազմակերպել է աշխատարաններ արդեն աշակերտների համար:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 15.11.2019
2019թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 9։30-ին Բերքաբեր համայնքում կկայանա ավագանու արտահերթ նիստ, հետևյալ օրակարգով․

Գետահովիտի երկու քարանձավները՝ Խաչաղբյուր գետի կիրճում (Աղստեւ գետի վտակ) 960 մ բարձրության վրա, հայտնաբերվել են 2010 թվականին, հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի ժամանակ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ակտիվորեն օգտագործել են քարանձավը վերին պալեոլիթի ժամանակաշրջանից մինչև ուշ միջնադար:

Նոյեմբերի 8-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի է ունեցել «Էկոթոն Տավուշ. Տավուշի մարզի առջև ծառացած կլիմայական հիմնախնդիրները և դրանց հնարավոր լուծումները» խորագիրը կրող միջոցառումը, որը կազմակերպվել էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի և «Այրես զարգացման հիմնադրամի» կողմից` "EcoQuest" ծրագրի շրջանակներում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրի և Դիլիջանի միջազգային դպրոցի գործընկերությամբ և աջակցությամբ: