Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցույթի հրավեր

09.01.2020

«Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարում է հայոց բանակի կազմավորման 28-ամյա տարեդարձին նվիրված մշակութային միջոցառման մրցույթ:

Միջոցառումը նախատեսվում է անցկացնել հունվարի 28-ին:
Այն նպատակ ունի բարձրացնել հայկական բանակի և զինված ուժերի դերը հասարակության աչքերում, խթանել հայ երիտասարդի և պատանու ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը և արժևորել հայ բանակայինի ուրույն դերը հասարակության տարբեր խավերում:

Մրցույթին կարող են մասնակցել մշակութային գործունեության իրավունք ունեցող ՀԿ-ները: Ծրագրի արժեքը 1 038 960 դրամ է (ներառյալ՝ԱԱՀ-ն):
Մրցույթին մասնակցելու դիմումը, ծրագիրը և նախահաշիվը ներկայացնել Տավուշի մարզպետարան՝ առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2020 թ. հունվարի 20-ը ներառյալ:

Էլ․ հասցե՝ tavush@mta.gov.am,tavush.krtutyun@mta.gov.am
Հեռ.՝ /077/ 77-63-68:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:16:23