Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մեր երեխաները վաղուց են սահմանապահ, որովհետև տավուշեցու գոյությունն իր գյուղում և քաղաքում արդեն իսկ սահմանապահություն է»․ Հայկ Չոբանյան

08.01.2020

Այսօր Իջևանում մեկնարկեց 2020թ․ ձմեռային առաջին զորակոչը։ Զորակոչիկներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշոնակատար Հայկ Ղալումյանը, Տավուշի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Մուշեղ Ասատրյանը, զինակոչիկների հարազատներն ու ընկերները։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը զինակոչիկներին անփորձանք ծառայություն մաղթելով նշեց․ «Այսօր մեր մարզում պատվաբեր օր է՝ մեր երեխաներին ճանապարհում ենք հայրենիքի զինվոր դառնալու։ Առաջիկա երկու տարիներն իրենց կյանքի ամենահպարտ և պատվաբեր տարիներն են լինելու։ Սիրելի ծնողներ շնորհավորում եմ ձեզ և շնորհակալություն եմ հայտնում հայրենիքի զինվոր դաստիարակելու համար։ Մեր երեխաները վաղուց են սահմանապահ, որովհետև տավուշեցու գոյությունն իր գյուղում և քաղաքում արդեն իսկ սահմանապահություն է։ Զինվորականությունը Տավուշում բնականոն, մարդկային գոյություն է։ Մաղթում եմ ձեզ բարի և հաղթական ծառայություն։ Համոզված եմ, որ մեր հայրենիքը տարեցտարի ավելի հզոր և խաղաղ է լինելու։ Դուք այն նոր սերունդն եք, որ պիտի համալրի վերազնիված հայոց բանակը։ Հայրենիքն աճելու և զարգանալու է նաև թիկունքում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեր ընտանիքներում ևս փոփոխություններ լինեն, ձեր ընտանիքները հուսալի ձեռքերում են լինելու»։

Զորակոչիկներին բարի և խաղաղ ծառայություն մաղթեցին նաև Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը և Տավուշի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Մուշեղ Ասատրյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57