Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.04.2022
Մայիսի 6-ին, ժամը 12:00-ին, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հետ միասին, Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում, կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է խթանել Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածությունը: Տոնավաճառը տեղի կունենա ԵՊՀ ԻՄ համալսարանի բակում /ք....

Քննարկվել են համապետական շաբաթօրյակին առնչվող հարցեր 26.04.2022
Ապրիլի 30-ը հանրապետությունում հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Համապետական միջոցառման աշխատանքները մարզում համակարգված ու արդյունավետ կազմակերպելու նպատակով այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալներն ու մարզպետարանի գլխավոր քարտուղարը։ Քննարկվել են շաբաթօրյակի նախապատրաստմանն ու...

Իջևանում բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն 25.04.2022
Իջևանում, Սահմանադրության 1 հասցեում, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ջանքերով, Եվրամիության ֆինանսավորմամբ, բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն։ Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին և շնորհավորեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Տավուշի...

Հարգանքի տուրք՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին 25.04.2022
Ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ սգո երթ էր կազմակերպվել մարզկենտրոն Իջևանում։ Միջոցառման մասնակիցները առավոտյան մարզպետարանին հարող Սահմանադրության հրապարակից քայլեցին դեպի 1915 թվականին օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ Երթին մասնակցում էին մարզի ղեկավարությունը` Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, պետական մարմինների, մտավորականության, քաղաքացիական...

Դասընթաց՝ ՓՄՁ ներկայացուցիչների համար 22.04.2022
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ մեկնարկել է «Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել Հայաստանի ՓՄՁ-ների մրցունակությունը՝ բացահայտելով ավելի կանաչ աճի հնարավորությունները և ավելի լավ կառավարել բնապահպանական ռիսկերը՝ աջակցելով Հայաստանի բնական...

Կայացավ մրցումների համայնքային փուլը 22.04.2022
Կայացավ Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող բազկամարտի մրցումների Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի համայնքային փուլը։ Մրցույթի արդյունքում 6 տղա և 4 աղջիկ դուրս եկան մարզային փուլ։ Մարզային փուլում արդեն կպայքարեն մարզի չորս տարածաշրջանների համայնքային փուլում հաղթած մարզիկները՝ նույնպես 6 տղա և 4 աղջիկ կազմով։ Լավագույնը ճանաչված...