Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին

31.01.2023

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին, հիմնադրամի աշխատակիցներ Արմեն Սիմոնյանին, Սոս Սուքիասյանին, Սևան Ամիրյանին և Մարինե Խաչատրյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն ու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը։

Համատեղ քննարկվել են հիմնադրամի կողմից մարզում իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները։ Մարզպետը ըստ ոլորտների ներկայացրել է եղած խնդիրները, կարևորել պետություն-համայնք-հիմնադրամ համագործակցությունը։ Հանդիպմանը նաև նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա ծրագրերի իրականացման շուրջ։

Հանդիպումից հետո քննարկման մասնակիցները մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ մեկնել են Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան բնակավայր, որտեղ մասնակցել են նորակառույց մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությանը: Մանկապարտեզը կառուցվել և կահավորվել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի միջոցներով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26