Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցեր

24.01.2023

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների հետ, որը վարեց մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Հանդիպմանը մասնակցում էին մարզի զբոսաշրջային ոլորտի շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ՝ մասնավորապես մարզպետարանի և համայնքապետարանների զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ, թանգարանների աշխատակիցներ։
  ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանի գլխավորությամբ կոմիտեի ներկայացուցիչները խոսեցին զբոսաշրջության կոմիտեի հիմնական գործառույթների, ոլորտի օրենսդրական փոփոխությունների ու նոր ռազմավարության մշակման, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող ծրագրերի մասին՝ շեշտը դնելով մարզերի զբոսաշրջային ոլորտի խթանմանն ուղղված միջոցառումների ու դրամաշնորհների վրա։ Հանդիպմանը անդրադարձ եղավ նաև մարզում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հնարավորություններին ու մարտահրավերներին, կարևորվեց ապակենտրոնացված զբոսաշրջության կազմակերպումը։
 Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը ներկայացրեց ինչպես մարզի զբոսաշրջության զարգացման միտումներն ու ընթացիկ ծրագրերը, այնպես էլ ոլորտի առկա խնդիրները։
  Հանդիպման ավարտին կոմիտեի ներկայացուցիչները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-02-03 11:02:27