Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Այս բաժնում տրվում են հայտարարություններ Տավուշի մարզպետարանի ստորաբաժանումներում, մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում, ընկերություններում և համայնքապետարաններում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

  Թափուր աշխատատեղերին ծանոթանալու համար  Հետևեք այս հղմանը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 100-1.5-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 100-1.5-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 100-1.5-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հոլիսի 14-ից մինչև 2020 թվականի հուլիսի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 15:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասերկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-10, 15-27, 28, 30-36, 37, 41-49, 50-55, 65, 74-78, 86 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 2-4, 6, 7, 9-12, 15-24, 27, 28, 30, 33, 34, 36, 38, 39, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Նորմատիվ իրավական ակտի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 2, 3, 19, 20, 22, 23, 26 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի հոդվածներ՝ 1- 18, 19,21 հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=325
• «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ գլխ 1 հոդված 1, 3, 5, 6, գլխ 4 հոդված 16 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ գլխ 3, հոդված 18, 21, 32 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121863
• «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենք հոդված 3 և 10՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76714
• «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 8, 11, 18, 22, 47, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121863
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարան (հասցե՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռախոսահամար՝ 0263 4 22 20, էլեկտրոնային փոստի հասցե՝ tavush.andznakazm@mta.gov.am):

 



Հավելված N 32
Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետարանի
Գլխավոր քարտուղարի 2019 թ.
նոյեմբերի 27-ի N 880-Ա հրամանով


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ

1․Ընդհանուր դրույթներ
1.1 Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի (այսուհետ՝ Մարզպետարան) առողջապահության և սոցիալական ապահովության վարչության (այսուհետ՝ Վարչություն) գլխավոր մասնագետ,/ծածկագիր՝100-1.5-Մ2-2/
1.2 Ենթակա և հաշվետու է
Գլխավոր մասնագետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչության պետին
1.3Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության պետը կամ մյուս գլխավոր մասնագետը:
1.4 Աշխատավայրը
Հասցե՝Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ ք. Իջևան, Սահմանադրության 1

2․ Պաշտոնի բնութագիր
2.1 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

1. Իրականացնում է ծննդօգնության պետական հավաստագրի գործընթացի կազմակերպումը.
2. Իրականացնում է բժշկական հաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման, պահպանման և հաշվառման աշխատանքները .
3. Բուժհաստատությունների գործունեության ծավալների համապատասխանելիություն, Բժիշկների և միջին բուժանձնակազմի վերապատրաստման, վերամասնագիտացման գործընթացի իրականացում` ըստ ՀՀ ԱՆ ազգային ինստիտուտի ժամանակացույցի:
4. Իրականացնում է բուժհաստատությունների կողմից բնակչության սոցիալական անապահով և առանձին /հատուկ/ խմբերին տրամադրվող անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացված դեղորայքի վերահսկումը.
5. Իրականացնում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման և վերահսկման աշխատանքները.
6. Իրականացնում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առաջնային /ամբուլատոր-պոլիկլնիկական/ բուժօգնության աշխատանքները.
7. Պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքների վերահսկում.
8. Հաշմանդամների վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքների կազմակերպում.
9. Պետական նպաստների նշանակման, վճարման, վերահսկողության աշխատանքների մասնակցություն.
10. Իրականացնում է Վարչության աշխատանքային ծրագրերի կազման,մշակման աշխատանքնների կատարումը.
11.Իրականացնում է վարչության փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
12.Իրականացնում է մարզպետարանի կայք-էջում առողջապահության բանագավառին վերաբերող պարբերաբար թարմացման աշխատանքները.
13.Նախապատրաստում է վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, այլ փաստաթղթեր.

Իրավունքները`
• Իրականացնել մարզում հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքները: Ամփոփում է անհրաժեշտ տեղեկատվությունը և կազմում հաշվետվությունները, իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի աշխատանքները: Ապահովում հանձնաժողովի նիստերի անցկացումը, պատրսատում անհրաժեշտ օրակարգային հարցերը, տեղեկանքների և այլ անհրաժեշտ նյութերի մշակումը, նիստերի արձանագրումը, կայացրած որոշումների խմբագրումը:
• Իրականացնել մարզի տարածքում փախստականների սոցիալական հիմնահարցերի, ընտանեկան նպաստի համակարգում տիրող իրավիճակի, բնակչության զբաղվածության և սոցիալական պաշտպանվածության հարցերի համալիր ուսումնասիրությունների գործընթացը,:

• Վերահսկել մարզի բժշկական հաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման, պահպանման և հաշվառման աշխատանքները։
• Իրականացնել մարզի չզբաղված, աշխատանք փնտրող անձանց հաշվառման աշխատանքների կատարումը ԶՏԿ-ների կողմից, հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվություն, ամփոփում է տվյալները, ներկայացնում է վարչության պետին:
• Վերահսկել մարզի բուժհաստատությունների կողմից բնակչության սոցիալական անապահով և առանձին /հատուկ/ խմբերին տրամադրվող անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացված դեղորայքի տրամադրման աշխատանքները։


• Պատրաստել մարզպետի կարգադրությունների նախագծեր համակարգող խորհուրդների կազմերի հաստատման, այդ կազմերում կատարված փոփոխությունների վերաբերյալ, աջակցել համակարգող խորհուրդների նիստերի անցկացման գործընթացին, ապահովել մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությունը նիստերին:

Պարտականություն՝

• իրականացնել դիմում- բողոքների ուսումնասիրություններ և խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել, օժանդակել դրանց լուծմանը: Կայացրած որոշումները ներկայացնում է ՀՀ ԱՍՀՆ կամ համայնքներ կամ այլ գերատեսչություններ
• Կազմակերպել մարդասիրական օգնության բաշխման աշխատանքներին: Հաշմանդամների վերականգնողական պարագաներով ապահովելու նպատակով միջազգային և տեղական ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների հետ տանել համագործակցված աշխատանք,
• Բժշկական հաստատությունների ղեկավարներին տալ հանձնարականներ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման, պահպանման և հաշվառման վերաբերյալ։
• Պարբերաբար նյութեր հավաքել, տեղեկաննքներ կազմել սոցիալական ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ, և կազմակերպել դրանք մարզպետարանի կայք-էջում տեղադրելու գործը:
• Կազմակերպել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների քննարկումը համապատասխան պետական կառավարման մարմինների հետ, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին հետ:
• Պատրաստելէ գրություններ ուղղված ԶՏԿ-ներին, աջակցել քաղաքացիներին ԶՏԿ-ներում հաշվառվելու գործում, առաջարկություններ ներկայացնել բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծման վերաբերյալ:
• Բուժհաստատությունների կողմից բնակչության սոցիալական անապահով և առանձին /հատուկ/ խմբերին տրամադրվող անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման գործընթացի կազմակերպման և այդ աշխատանքների արդյունավետությունը մեծացնելու նպատակով հրավիրել խորհրդակցություններ։
• Իրականացնել պետական սոցիալական ծրագրերի կատարման, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և սոցիալական ուղղվածության պետական և ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը օրենսդրությանը համապատասխանելիության ուղղությամբ ուսումնասիրություններ, քննարկումներ և առաջարկությունների ներկայացում:
• Իրականացնել դիմում-բողոքների ուսումնասիրություններ: Պատրաստել հավաքագրել ամփոփել նիստերի աշխատանքների մասին տեղեկատվություն

 


3․ Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1 Կրթություն, որակավորման աստիճանը
Բարձրագույն կրթություն
3.2 Մասնագիտական գիտելիքները
3.3 Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
3.4 Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առողջապահության կամ պետական սոցիալական և կենսաթոշակային բնագավառի՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:
3.5 Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաները
1. Խնդրի լուծում
2. Հաշվետվությունների մշակում
3. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
4. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաները

1. Հասարակության հետ կապերի ապահովում
2. Ծառայությունների մատուցում
3. Բողոքների բավարարում
4. Ժամանակի կառավարում
5. Փաստաթղթերի նախապատրատում
4․Կազմակերպական շրջանակ
4.1 Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտականգործունեության անմիջական արդյունքի համար։
4.2 Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտականգործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում
4.3 Գործունեության ազդեցությունը
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
4.4 Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
4.5 Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:


 

Հայտարարված է` 14.07.2020

Վերջին ժամկետը` 24.07.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57