Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

ՊՈԱԿ-ներ ԵՎ ՓԲԸ_ներ

 


 



«ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (600 Կբ)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ « ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն » ՊՈԱԿ-ի (ուսումնական հաստատության անվանումը) համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր: 1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝ 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 2) Բարձրագույն կրթությունը: 2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը. 3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ). 4) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխան՝ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ. 5) ինքնակենսագրություն: 4. Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (նշել համապատասխան լիազոր մարմնի էլեկտրոնային փոստի հասցեն) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը: Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում 2026 թվականի մայիսի 25-ից մինչև 2026 թվականի հունիսի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 13:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ / natali-karen@mail.ru / էլեկտրոնային փոստի հասցեին:

Հայտարարված է` 25.05.2026

Վերջին ժամկետը` 15.06.2026

Հասցե` ք. Իջեւան,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-27 10:58:11