Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

Այս բաժնում տրվում են հայտարարություններ Տավուշի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներում, մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող կազմակերպություններում, ընկերություններում և համայնքապետարաններում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

  Թափուր աշխատատեղերին ծանոթանալու համար  Հետևեք այս հղմանը

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Ակնաղբյուրի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ՆԶՊ ( 2 դասաժամ), ֆիզկուլտուրա ( 6 դասաժամ ), բնություն (2 դասաժամ), քիմիա (6 դասաժամ), կենսաբանություն (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ նոյեմբերի 6-ից մինչև 2023թ նոյեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023 թ. նոյեմբերի 24-ին` ժամը 14:00-ին, Տավուշի մարզի Ակնաղբյուրի հիմնական դպրոցում, հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ գյուղ Ակնաղբյուր փողոց 2 շենք 7: Տեղեկությունների համար զանգահարել 077 45 54 54 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 06.11.2023

Վերջին ժամկետը` 17.11.2023

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10