Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ / ծածկագիր՝ 100-1.2-Ղ4-1/

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ / ծածկագիր՝ 100-1.2-Ղ4-1/
պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում:
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ / ծածկագիր՝ 100-1.2-Ղ4-1/
քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է էլեկտրոնային եղանակով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջին՝ https://cso.gov.am/ , ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի լուսապատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական պաշտոններ» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից. նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի ապրիլի ապրիլի 14-ին ժամը 24:00-ն:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք)

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
<<Հանրային ծառայության մասին>> օրենքի
(հոդվածներ՝ 8-15, 30-52 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
Գնումների մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ` 16,27, ՀՀ կառավարության 06.04.2017թ. N 386-Ն որոշման 2-րդ կետ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենք
(հոդվածներ` 2-6, 20-35 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648)
Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքը
(հոդվածներ` 1,2,3,4,5,6,7, 8-20, 21-40 հղումը՝https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807)
Տարածքային կառավարման մասին,, ՀՀ օրենքի
(հոդվածներ՝ 5,7,21 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
<Պետական կառավարչական հիմնարկների մասին> ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 3-10 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, «Լիմուշ» հրատարակչություն, Երևան 2012 թ.
(Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf)
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
(• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx)
,Համայնքային ծառայության մասին,, ՀՀ օրենք
(https://www.arlis.am/documentview.aspx?docid=66221 հոդվածներ՝ 14,19,32)
,,Քաղաքաշինության մասին՚՚ ՀՀ օրենք
(,,Քաղաքաշինության մասին՚՚ ՀՀ օրենք հոդվածներ՝ 2, 3, 4, 6, 8, 9, 10, 13, 16, 17, 21, 23, 24, 25, 26, 28, 142)
ՀՀ ,,Ջրային օրենսգիրք՚՚
(՝ ՙՙՋրային օրենսգիրք՚՚ հոդվածներ՝ 2, 28)
,,Ավտոմոբիլային ճանապարհների մասին՚՚ ՀՀ օրենքը
(https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=29748)
ՀՀ Սահմանադրություն
(3-10, 14-31, 103-145 հղումը՝ ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
՛՛Բազմաբնակարան շենքի կառավարման մասի,, ՀՀ օրենքը
(https://www.arlis.am/documentview.aspx?docID=75277 հոդվածներ՝ 2-7)

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
• Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
• Խնդրի լուծում
• Բարեվարքություն
• Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
• Որոշումների կայացում
• Ծրագրերի կառավարում


Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարան (հասցե՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռախոսահամար՝ 0263 4 22 20, էլեկտրոնային փոստի հասցե՝ tavush.andznakazm@mta.gov.am):
Թեստի ձևանմուշը կցվում է


Հավելված N 19
Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետարանի
Գլխավորք արտուղարի
2019թ. նոյեմբերի 27-ի N 880 - Ա հրաման

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

1. Ընդհանուր դրույթներ
1.1 Պաշտոնի անվանումը, ծածկագիրը՝
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի /այսուհետ՝ Մարզպետարան/ Քաղաքաշինության վարչության /այսուհետ՝ Վարչություն/ պետ:/ծածկագիր 100-1.2-Ղ4-1/
1.2 Ենթակա և հաշվետու է՝
Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Մարզպետին:
1.3 Ենթակա և հաշվետու պաշտոններ՝
Վարչության պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են տրանսպորտի և ճանապարհաշինության Բաժնի վարիչը և Վարչության գլխավոր մասնագետները:
1.4 Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները՝
Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է տրանսպորտի և ճանապարհաշինության Բաժնի վարիչը կամ գլխավոր մասնագետներից մեկը:
1.5 Աշխատավայրը՝
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ ք. Իջևան, Սահմանադրության 1:
2. Պաշտոնի բնութագիր
2.1 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

Պաշտոնի գործառույթները՝
1. Ապահովում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմման և հաստատման ներկայացման, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծի, բնակավայրի գոտիավորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը:
2. Ապահովում է բնակարանային և այլ շինարարության կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթները, քաղաքաշինական գործունեության հսկողությունը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ:
3. Ապահովում է Մարզպետարանի պատվիրատվությամբ կառուցվող օբյեկտների շինարարության որակի տեխնիկական և հեղինակային հսկողությունը, քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության վերահսկումը, վարչական ստուգումների անցկացման աշխատանքները:
4. Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում ապահովում է քաղաքաշինական գործունեության նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների համաձայնեցումը, մարզի տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքերի հայտնաբերումը:
5. Ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին Մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի /ակտերի/ նախապատրաստումը, տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքների համաձայնեցման գործընթացը:
6. Ապահովում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկության համաձայնեցնումը:
7. Ապահովում է Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական աշխատանքները, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի կատարումը, իրավական կարգավորումը:
8. Ապահովում է ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ, մարզային նշանակության ճանապարհների, թունելների, կամուրջների, այլ ինժեներական կառույցների շինարարության, պահպանման և շահագործման աշխատանքների իրականացումը և հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպումը:
9. Ապահովում է ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների մակարդակի գնահատման և ընդունման մեթոդիկայի համաձայն պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կատարումը ու ընդունումը:
10. Ապահովում է մասնակցությունը մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիանների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիության աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում տեղադրման թույլտվությունների ուղղությամբ:
11. Ապահովում է մարզային ենթակայության ավտոճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կահավորանքի շինարարության, շահագործման, նորոգման և պահպանության աշխատանքերի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, պարբերաբար տեղեկությունների հավաքագրումը եղանակային պայմանների, մարզի ավտոճանապարհներին տիրող իրավիճակի, ավտոտրանսպորտի անցանելիության մասին:
12. Ապահովում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի և մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեության հետ կապված աշխատանքները և ներմարզային երթուղիներով փոխադրողների ընտրության մրցույթների արդյունքներով մարզպետի որոշմամբ պայմանագրերի կնքումը փոխադրող կազմակերպությունների հետ:
13. Ապահովում է միջմարզային երթուղիների ցանցի կազմակերպման հարցերով համագործակցությունը լիազոր մարմնի հետ:
14. Ապահովում է մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման կանոններին առնչվող խնդիրների համակարգումը:
15. Ապահովում է մասնակցությունը մարզի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում կատարված տեխնիկական վիճակի ընթացիկ ուսումնասիրություններին:
16. Ապահովում է մարզի բնակարանային տնտեսության և կոմունալ ոլորտի ենթակառուցվածքների գործունեությանը վերաբերող աշխատանքների համակարգումը:
17. Ապահովում է համագործակցությունը տնտեսության ենթաճյուղերի` էլեկտրամատակարարման, գազամատակարարման, կապի և փոստի բնագավառներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների աշխատանքներին:

Իրավունքները՝
• Միջոցներ ձեռնարկել ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ: Համակարգել Մարզպետարանի պատվիրատվությամբ կառուցվող օբյեկտների շինարարության որակի տեխնիկական և հեղինակային հսկողությունը, քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության վերահսկումը, վարչական ստուգումների անցկացման աշխատանքները:
• Մարզի տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքերի հայտնաբերում:
• Համակարգել ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ, մարզային նշանակության ճանապարհների, թունելների, կամուրջների, այլ ինժեներական կառույցների շինարարության, պահպանման և շահագործման աշխատանքների իրականացումը և հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպումը:
• Համակարգել ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների մակարդակի գնահատման և ընդունման մեթոդիկայի համաձայն պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կատարումը ու ընդունումը:
• Համակարգել մարզային ենթակայության ավտոճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կահավորանքի շինարարության, շահագործման, նորոգման և պահպանության աշխատանքերի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, պարբերաբար տեղեկությունների հավաքագրումը եղանակային պայմանների, մարզի ավտոճանապարհներին տիրող իրավիճակի, ավտոտրանսպորտի անցանելիության մասին:
• Համակարգել միջհամայնքային հասարակական տրանսպորտի և մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեության հետ կապված աշխատանքները և ներմարզային երթուղիներով փոխադրողների ընտրության մրցույթների արդյունքներով մարզպետի որոշմամբ պայմանագրերի կնքումը փոխադրող կազմակերպությունների հետ:

Պարտականություններ՝
• Գլխավոր քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը, իր լիազորությունների շրջանակներում ապահովում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստումը, ստորագրում Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար:
• Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստում, դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակման աշխատանքների ապահովում, ինչպես նաև Վարչության համապատասխան ոլորտային մասնագետների մասնակցության ապահովում ԱԻ և ՔՊ մարզային միջոցառումներին:
• Մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմման և հաստատման ներկայացման, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծի, բնակավայրի գոտիավորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացի ապահովում ժամանակին և սահմանաված կարգին համապատասխան:
• Բնակարանային և այլ շինարարության կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթների, քաղաքաշինական գործունեության հսկողության ապահովում, ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ միջոցառումների կազմակերպում:
• Մարզպետարանի պատվիրատվությամբ կառուցվող օբյեկտների շինարարության որակի տեխնիկական և հեղինակային հսկողության ապահովում, քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության վերահսկում վարչական ստուգումների միջոցով:
• Մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիանների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիության ապահովում, անհրաժեշտության դեպքում տեղադրման թույլտվությունների ուղղությամբ առաջարկությունների ներկայացում:
• Միջհամայնքային հասարակական տրանսպորտի և մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեության հետ կապված աշխատանքների ապահովում, ներմարզային երթուղիներով փոխադրողների ընտրության մրցույթների արդյունքներով մարզպետի որոշմամբ պայմանագրերի կնքում փոխադրող կազմակերպությունների հետ:
• Մարզի բնակարանային տնտեսության և կոմունալ ոլորտի ենթակառուցվածքների գործունեությանը վերաբերող աշխատանքների կազմակերպում և ապահովում:

3. Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1 Կրթություն, որակավորուման աստիճանը՝
Բարձրագույն կրթություն
3.2 Մասնագիտական գիտելիքները՝
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
3.3 Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը՝
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ, կամ չորսը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ քաղաքաշինության կամ արդյունաբերության կամ ճարտարագիտության բնագավառի չորսը տարվա աշխատանքային ստաժ:
3.4 Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաները՝
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաները՝
1. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
2. Բանակցությունների վարում
3. Փոփոխությունների կառավարում
4. Փաստաթղթերի նախապատրաստում
5. Տարածքային կառավարում
6. Ժամանակի կառավարում
7. ելույթների նախապատրաստում և կազմակերպում
8. ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
9. կառավարում արտակարգ իրավիճակներում
4. Կազմակերպական շրջանակ
4.1 Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:
4.2 Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3 Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4 Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
4.5 Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

 

 

 

 

 

 


 

Հայտարարված է` 08.04.2022

Վերջին ժամկետը` 18.04.2022

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 10:46:59