Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

1. Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ (ծածկագիր` 70-3.2-15)

Կատարում է տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութակամ պայմանները: Ներկայացնում է առաջարկություն մարզային և տեղական նշանակության սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ: Առաջարկություն է ներկայացնում տվյալ ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը Սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար: Ապահովում է Գործակալության սպասարկման տարածքի ընտանիքների անապահովության գնահատման համակարգի, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և ծննդյան կապակցությամբ նպաստների տեղեկատվական բազաների պահպանումն ու անվտանգ շահագործումը:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրի գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
Մրցույթը կանցկացվի 11.12.2012թ.` ժամը 12:00-ին, Մարզպետարանի շենքում (ք. Իջևան, Սահմանադրության 1):
***
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարզպետարանի շենքում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24.10.2012թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմ (ք. Իջևան, Սահմանադրության 1):

 

Հայտարարված է` 10.10.2012

Վերջին ժամկետը` 24.10.2012

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18