Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանը /այսուհետ՝ Մարզպետարան / հայտարարում է մրցույթ՝ Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

1.ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ
/ծածկագիր՝ 70-3.1-11/
Մրցույթը կանցկացվի 16. 11. 2012 թ.՝ ժամը 1100 -ին, Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:


2.ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ
/ծածկագիր՝ 70-3.1-12/
Մրցույթը կանցկացվի 16. 11. 2012 թ.՝ ժամը 1400-ին Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:


3.ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ
/ ծախկագիր՝ 70-3.1-13/
Մրցույթը կանցկացվի 21.11.2012 թ.՝ ժամը 1100 -ին, Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:


4.ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ
/ ծածկագիր՝ 70-3.1-14/
Մրցույթը կանցկացվի 21. 11. 2012 թ.՝ ժամը 1400-ին Մարզպետարանի շենքում /ք. Իջևան, Սահմանադրության 1/:

1-4 կետերում նշված մասնագետները բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցում են ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրերի կազմման, ներքին աուդիտի անցկացման, աուդիտի ավարտից հետո հաշվետվությունների կազմման աշխատանքներին: Հետևում են ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի վարքագծի կանոններին, կանոնակարգին, ոլորտը կարգավորող օրենսդրությանը: Իրականացնում են հաշվապահական հաշվառման անհամապատասխանությունների բացահայտում և ճշտում:
1-3 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է ՝
 << Տենտեսագիտություն / Էկոնոմիկա/ և կառավարում / մենենջմենթ>> մասնագիտությունների գծով կամ <<Իրավագիտություն >> մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
4-րդ կետում նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝ բարձրագույն կրթություն:


 Քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
1-4 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է նաև՝
 Պաշտոնների անձնագրի 10-րդ կետի <<բ>> ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
 Տրամադրելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերի գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում/Ցանցեր 1,2/
 Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
 Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

************
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
 Դիմում՝ մրցութային հանձնաժաղովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս/,
 Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, անձնագրի պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
 Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին,
 Մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
 Անձնագիր և անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարզպետարանի շենքում:
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ՝ մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 17.10.2012թ.:

 

Հայտարարված է` 04.10.2012

Վերջին ժամկետը` 17.10.2012

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57