Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ Տավուշի մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 100-1.1-Մ2-1)

• Իրականացնում է մարզային ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ վերահսկողություն:
• Կազմում է տվյալ տարվա պետական բյուջեից Մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի կազման, քննարկման և ներկայացման աշխատանքները:
• Ամփոփում է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ստացված գույքային հարկերի հաշվառման համար հայտ-պահանջագրերը,
• Ըստ համայնքների հավաքագրում, ստուգում և ամփոփում է մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվությունը
• Ըստ համայնքների հավաքագրում, ստուգում և ամփոփում է մարզի համայնքների հողի հարկի և գույքահարկի տարեկան հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը
• Ըստ համայնքների վերլուծում և ամփոփումեմ մարզի համայնքների բյուջեների եկամուտների /յուրաքանչյուր ամիս/ և ծախսերի /յուրաքանչյուր եռամսյակ/ կատարման վերաբերյալ տեղեկատվությունը և ներկայացնում ըստ համայնքների մարզի համայնքների բյուջեների ծախսերի վերլուծում և ամփոփում
• Յուրաքանչյուր ամիս ըստ համայնքների վերլուծում և ամփոփում է մարզի համայնքների աշխատակազմերի և ենթակա կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի, ՀՈԱԿ-ների ֆինանսավորումների, հողի հարկի, գույքահարկի, գույքի վարձակալությունից եկամուտների մասով առաջացած ապառքների, խոշոր հարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց մասով տեղեկատվությունները և ներկայացում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
• Իրականացնում է մարզի համայնքներին հատկացվող սուբվենցիաների պայմանագրերի կնքման գործընթացը
• Իրականացնում է մարզի համայնքներում բյուջետային գործընթացի նկատմամբ իրավական վերահսկողություն:
• Կազմում, մշակում է իրավական ակտերի նախագծեր, նախապատրաստում է առաջարկություններ, եզրակացություններ,գրություններ և այլ փաստաթղթեր

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է:
Բարձրագույն կրթություն
1 Ուղղություն Գործավարություն, վարչարարություն և իրավունք
2 Ոլորտ Գործավարություն և վարչարարություն
3 Ենթաոլորտ 1.Հաշվապահություն և հարկային գործ
2.Ֆինանսներ
3.Կառավարում և վարչարարություն

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային բնագավառի երեք տարվա աշխատանքային ստաժ:
• անհրաժեշտ տեղե¬կատ¬վության տիրապետում.
• համակարգչով և ժամա¬նակակից այլ տեխնի¬կական միջոցներով աշ¬խա¬¬տելու ունակություն.
• Աշխատավարձի չափը՝ /212.309 դրամ/:
• Պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը
• Աշխատանքի վայրը՝ ք.Իջևան, Սահմանադրության 1 հեռ. /0263/4 22 20, էլ. փոստ՝ tavush.andznakazm@mta.gov.am:

Դիմող՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ Տավուշի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• դիմում ՀՀ Տավուշի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակու¬թյուն¬ների տիրապետման տեսան¬կյունից ներկայացվող պահանջ¬ների բավարարումը հավաստող փաս¬տաթղթերի` վկայա¬կանի (ների), դիպլոմի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայու¬թյան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորա¬կո¬չային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
• մեկ գունավոր լուսանկար` 3X4 չափսի,
• անձնագրի պատճենը։
• Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչեւ 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, կամ էլեկտրոնային հասցեով։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 06.12.2021թ.։
Հայաստանի Հանրապետության Տավուշի
մարզպետարանի գլխավոր քարտուղար պարոն Ա. Գևորգյանին

---------------------------------------------------------------------------- -ից
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

---------------------------------------------------------------------------------
(դիմողի հասցեն)

----------------------------------------------------------------------------------
(դիմողի անձնագրի տվյալները, հեռախոսահամարը)


Դ Ի Մ Ո Ւ Մ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի
___________________________________________
(Ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը)
___________________________________________________________ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
Հայտնում եմ, որ.
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
____________________________________________________________________________
(ունեմ, չունեմ)
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին ____________________________________________________________________________
(Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

3. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ____________________________________________________________________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
4. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով __________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
5. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքի _______________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
6. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ _______________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
7. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ ____________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:


Դիմող՝ _______________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)


«------»--------------------------- 2021 թ.

 

 

Հայտարարված է` 01.12.2021

Վերջին ժամկետը` 00.00.0000

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 10:46:59