Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի վարիչի /ծածկագիրը՝ 100-1.6-Ղ5-3/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի վարիչի 100-1.6-Ղ5-3 պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում:այստեղ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի վարիչի /ծածկագիրը՝ 100-1.6-Ղ5-3/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է էլեկտրոնային եղանակով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջին՝ https://cso.gov.am/ , ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի լուսապատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական պաշտոններ» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից. նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի հուլիսի 16-ի ժամը 24:00-ն:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 212309 դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝


• «Սահմանադրություն» հոդվածներ՝ 1,2,3,4,5, 6-20, 21-51, 70-118 124-173 հղումը՝ ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 1,2,3,4,5,6,7,8-20,21-40 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• ՀՀ Ընտրական օրեսգիրք ՀՀ օրենք հոդվածներ՝ 104, 130
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143949
• ,Համայնքային ծառայության մասին,, ՀՀ օրենք հոդվածներ՝ 14, 19, 32
https://www.arlis.am/documentview.aspx?docid=66221
• «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 6, 33, 35, 83
https://www.arlis.am/documentview.aspx?docID=73271
• «Տարածքային կառավարման» ՀՀ օրենք հոդվածներ՝ 5,7,21
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Նորմատիվ իրավական ակտի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 2, 3, 19, 20, 22, 23, 26 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 8-15, 30-52
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Պետական կառավարչական» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3-10
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
Ծրագրերի կառավարում
Որոշումների կայացում
Բարեվարքություն
Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
Խնդրի լուծում
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարան (հասցե՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռախոսահամար՝ 0263 4 22 20, էլեկտրոնային փոստի հասցե՝ tavush.andznakazm@mta.gov.am):

Թեստի ձևանմուշը կցվում է այստեղ

 

 

 

 

 

Հավելված N 38
Հայաստանի Հանրապետության
Տավուշ մարզպետարանի
Գլխավոր քարտուղարի
2019թ. նոյեմբերի 27-ի N 880- Ա հրամանով

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ

1․ Ընդհանուր դրույթներ
1.1 Պաշտոնի անվանումը, ծածկագիրը ՝
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի /այսուհետ՝ Մարզպետարան/ տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության /այսուհետ՝ Վարչություն/ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման Բաժնի /այսուհետ Բաժին/ վարիչ /ծածկագիր 100-1.6-Ղ5-3/:
1.2 Ենթակա և հաշվետու է՝
Բաժնի վարիչը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
1.3 Ենթակա և հաշվետու պաշտոններ՝
Բաժնի վարիչին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բաժնի մասնագետները:
1.4 Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները՝
Բաժնի վարիչի բացակայության դեպքում իրեն փոխարինում են Վարչության պետը, Վարչության պետի տեղակալը կամ Բաժնի գլխավոր մասնագետը: 1.5 Աշխատավայրը
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սպանդարյան 1:
2. Պաշտոնի բնութագիրը
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1) Պաշտոնի գործառույթները՝
2) Մարզի տարածքում կապի, էլեկտրամատակարարման, և գազամատակարարման խնդիրների առնչությամբ կազմակերպում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ Մարզպետի կողմից անցկացվող խորհրդակցությունների կազմակերպմանը, հավաքագրում և վերլուծում է ոլորտներին վերաբերող տեղեկատվությունը և ներկայացնում Մարզպետին:
3) Կազմակերպում է մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները:
4) Կազմակերպում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը: Վարչության պետի հանձնարարությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքների վերացման աշխատանքները:
5) Կազմակերպում է համայնքներում մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքները:
6) Սահմանված կարգով քննում է համայնքներից ստացվող բնակիչների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, անհրաժեշտության դեպքում պատրաստում է տեղեկանքներ և գրություններ:
7) Կազմակերպում է համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նախապատրաստական աշխատանքները:
8) Իրավական և մասնագիտական վերահսկումը է համայնքների ղեկավարների` պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ:
9) Կազմակերպում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության իրականացման ամենամյա աշխատանքային ծրագրի նախագծի կազմմանը և հսկողության իրականացմանը:
10) Տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով:
11) Խաղաղ ժամանակ զինվորական կոմիսարիատներին զորահավաքային աշխատանքների իրականացման գործում անհրաժեշտ աջակցություն է կազմակերպում:
12) Կազմակերպում է տարածքային պաշտպանական միջոցառումները:
13) Կազմակերպում է Բաժնի գործավարությունը և ներքին փաստաթղթաշրջանառությունը, պատրաստում է գրություններ, շրջաբերականներ, տեղեկանքներ, զեկուցագրեր:
14) Կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1444-Ն որոշման պահանջներով սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցություն ստացող գազ և էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների ցուցակների համադրումն ու դրանց ներկայացումը ,,ՀԷՑ,, ՓԲԸ՝ փոխհատուցման համար:
Իրավունքները՝
• Կազմակերպել հսկողություն համայնքների ղեկավարների սեփական և համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ:
• Տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն ԱԻ և ՔՊ հարցերով իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով:
• Վարչության պետի հանձնարարությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը ներգրավել քաղաքացիական պաշտպանության անցկացվող միջոցառումներին:
• Կազմակերպել մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, ահմանված կարգով քննում այն և տալիս է առաջարկություններ, մասնակցել նախապատրաստական գործընթացներին վերապատրաստումները կազմակերպելու համար, կազմել ամենամյա աշխատանքային ծրագրերի նախագծերը:
• Կազմակերպել զորակոչին, զորահավաքին, վարժական հավաքներին, արտակարգ իրավիճակների քաղաքացիական պաշտպանության հարցերին, մարզի տարածքում համայնքի ղեկավարներից ստանալ համապատասխան տեղեկատվություն:
• Կազմակերպում մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումները:
• Պատրաստել գրությունների, շրջաբերականների, տեղեկանքների, զեկուցագրերի նախագծերը:
• Կազմակերպել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցություն ստացող գազ և էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներին:

Պարտականությունները՝
• Հավաքագրել և վերլուծել ոլորտներին վերաբերող տեղեկատվությունը և ներկայացնել Մարզպետին, տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն, ներկայացնել պատրաստված նախագծերը Վարչության պետի հաստատմանը:
• Վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ իրականացնել համապատասխան աշխատանքներ
• Կատարել տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքների վերացման աշխատանքները, Վարչության պետին տեղեկատվություն ներկայացնել վերջնական արդյունքների մասին, անհրաժեշտության դեպքում պատրաստել տեղեկանքներ և գրություններ:
• Համապատասխան վերապատրաստման արդյունքների մասին տեղեկատվություններ ներկայացնում է Վարչության պետին:
• Կազմակերպել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողություն, կազմակերպել ուսումնավարժական և հրամանատարաշտաբային պարապմունքները, ներկայացնել տեղեկատվություն զինվորական կոմիսարիատ:
• Համադրել ցուցակները ու դրանց ներկայացում է ,,ՀԷՑ,, ՓԲԸ՝ փոխհատուցման համար:
3. Պաշտոնին ներկայացվող պահանջները
3.1 Կրթություն, որակավորման աստիճանը՝
Բարձրագույն կրթություն
3.2 Մասնագիտական գիտելիքները՝
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
3.3 Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը՝
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորսը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառում չորսը տարվա աշխատանքային ստաժ:
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիանները՝
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաները՝
1. Արտակարգ իրավիճակներում կառավարում
2. Բանակցությունների վարում
3. Տարածքային կառավարման կարողությունների հզորացում
4. Կոնֆլիկտների կառավարում
5. Քաղաքացիների սպասարկում և բողոքների բավարարում
6. Միջանձնային հաղորդակցման հմտություններ /այդ թվում՝ բարեվարքություն/
7. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
8. Ժամանակի կառավարում
4․Կազմակերպական շրջանակ
4.1 Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
4.2 Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3 Գործունեության ազդեցությունը
ՈՒնի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4 Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
4.5 Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ:

 

 

Հայտարարված է` 12.07.2021

Վերջին ժամկետը` 16.07.2021

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16