Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ / ծածկագիր՝ 100-1.1-Մ2-1/

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ / ծածկագիր՝ 100-1.1-Մ2-1/ պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում:այստեղ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ / ծածկագիր՝ 100-1.1-Մ2-1/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է էլեկտրոնային եղանակով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջին՝ https://cso.gov.am/ , ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի լուսապատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական պաշտոններ» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից. նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի հուլիսի 16-ի ժամը 24:00-ն:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝


Գնումների մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ` 16,27, ՀՀ կառավարության 06.04.2017թ. N 386-Ն որոշման 2-րդ կետ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
ՀՀ Սահմանադրություն
(1,2,3,4,5, 6-20, 21-51, 70-118 124-173 հղումը՝ ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքը
(հոդվածներ` 1,2,3,4,5,6,7, 8-20, 21-40 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
<Պետական կառավարչական հիմնարկների մասին> ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 3-10 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807)
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, «Լիմուշ» հրատարակչություն, Երևան 2012 թ.
(Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf)
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
(• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx)
«Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենք
(https://www.arlis.am/documentview.aspx?docID=73271 հոդվածներ՝ 6,33,35,83)
ՙՙՀայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին՚՚ ՀՀ օրենք
(https://www.arlis.am/documentview.aspx?docid=75497 հոդվածներ՝ 5, 6,8,12,19,25,34)
«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք
(https://www.arlis.am/documentview.aspx?docid=65102 հոդվածներ 6,9,10)
Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին օրենք
(https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=91454 հոդվածներ՝ 16,20)
ՀՀ ՕՐԵՆՔ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(https://www.arlis.am/documentview.aspx?docID=110820 հոդվածներ՝ 5, 22)

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
• Խնդրի լուծում
• Հաշվետվությունների մշակում
• Բարեվարքություն
• Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
• Ծրագրերի մշակում


Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարան (հասցե՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռախոսահամար՝ 0263 4 22 20, էլեկտրոնային փոստի հասցե՝ tavush.andznakazm@mta.gov.am):

Թեստի ձևանմուշը կցվում է այստեղ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀավելվածN7
Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետարանի
Գլխավոր քարտուղարի
2019թ.. նոյեմբերի 27-ի N
880 - Ա հրամանով

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ

1․Ընդհանուր դրույթներ
1.1 Պաշտոնի անվանումը, ծածկագիրը՝
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի /այսուհետ՝ Մարզպետարան /ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության /այսուհետ՝ Վարչություն/ ֆինանսատնտեսագիտական բաժնի /այսուհետ՝ Բաժին/ գլխավոր մասնագետ ծածկագիր՝
100-1.1-Մ2-1
1.2 Ենթակա և հաշվետու է՝
Գլխավոր մասնագետը ենթակա և հաշվետու է Բաժնի վարիչին:
1.3 Պաշտոնի փոխարինման պաշտոնները՝
Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի վարիչը կամ մյուս մասնագետներից մեկը:
1.4 Աշխատավայրը՝
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ, ք.Իջևան, Սահմանադրության 1:
2․Պաշտոնի բնութագիր

2.1 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

Պաշտոնի գործառույթները՝
1. Իրականացնում է մարզային ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ վերահսկողություն:
2. Կազմում է տվյալ տարվա պետական բյուջեից Մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի կազման, քննարկման և ներկայացման աշխատանքները:
3. Ամփոփում է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ստացված գույքային հարկերի հաշվառման համար հայտ-պահանջագրերը,
4. Ըստ համայնքների հավաքագրում, ստուգում և ամփոփում է մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվությունը
5. Ըստ համայնքների հավաքագրում, ստուգում և ամփոփում է մարզի համայնքների հողի հարկի և գույքահարկի տարեկան հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը
6. Ըստ համայնքների վերլուծում և ամփոփումեմ մարզի համայնքների բյուջեների եկամուտների /յուրաքանչյուր ամիս/ և ծախսերի /յուրաքանչյուր եռամսյակ/ կատարման վերաբերյալ տեղեկատվությունը և ներկայացնում ըստ համայնքների մարզի համայնքների բյուջեների ծախսերի վերլուծում և ամփոփում
7. Յուրաքանչյուր ամիս ըստ համայնքների վերլուծում և ամփոփում է մարզի համայնքների աշխատակազմերի և ենթակա կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի, ՀՈԱԿ-ների ֆինանսավորումների, հողի հարկի, գույքահարկի, գույքի վարձակալությունից եկամուտների մասով առաջացած ապառքների, խոշոր հարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց մասով տեղեկատվությունները և ներկայացում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
8. Իրականացնում է մարզի համայնքներին հատկացվող սուբվենցիաների պայմանագրերի կնքման գործընթացը
9. Իրականացնում է մարզի համայնքներում բյուջետային գործընթացի նկատմամբ իրավական վերահսկողություն:
10. Կազմում, մշակում է իրավական ակտերի նախագծեր, նախապատրաստում է առաջարկություններ, եզրակացություններ,գրություններ և այլ փաստաթղթեր:


1. Իրավունքնեը՝
• Պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերվող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:
• Պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորման և դրանց նպատակային օգտագործման նկատմամբ սահմանված կարգով հսկողություն իրականացնելու իրավունք:
• Տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում մեթոդական և խորհրդատվական աջակցության իրավունք:
• Հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին Մարզպետարանի պահպանման ծախսերի բյուջետային հայտերի կազմում և ներկայացում:
• Հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվի Մարզպետարանի պահպանման ծախսերի բյուջետային հայտերի կազմում և ներկայացում:
• Հսկողություն է իրականացնում Մարզպետարանի ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ների տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների, տարեկան նախահաշիվների /պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/ և դրանցում կատարված փոփոխությունների նկատմամբ:
• Մարզի համայնքների հողի հարկի և գույքահարկի տարեկան հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, ստուգում, ամփոփում և ներկայացում լիազոր մարմին:
• Մարզի համայնքների բյուջեների եկամուտների /յուրաքանչյուր ամիս/և ծախսերի /յուրաքանչյուր եռամսյակ/ կատարման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, ստուգում, ամփոփում և ներկայացում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
• Իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, գրություններիևայլ փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելու իրավունք
• Հսկողություն է իրականացնում հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակի, տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի նկատմամբ, և ապահովում դրանց ներկայացումը լիազոր մարմին:

Պարտականություն՝
• Բյուջետային միջոցների նպատակային օգտագործման ապահովում: Հաշվեկշռված բյուջեների ընդունում:
• Պետական բյուջեով մարզին վերաբերող հատվածի միջոցների ձևավորում, ինչպես նաև նախատեսված ընթացիկ և կապիտալ սուբվենցիաներ համայնքներին: Պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների նպատակային օգտագործման ապահովում:
• Իրավական ակտերով սահմանված կարգի համապատասխան Մարզպետարանի ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ների տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների և տարեկան նախահաշիվների կազմում:
• Դոտացիաների տրամադրում համայնքներին: Լրացուցիչ դոտացիաների տրամադրում համայնքներին: Անդորրագրերի տրամադրում համայնքներին:
• Մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվություններ:
• Մարզի համայնքների աշխատակազմերի և ենթակա կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի, ՀՈԱԿ-ների ֆինանսավորումների, հողի հարկի, գույքահարկի, գույքի վարձակալությունից եկամուտների մասով առաջացած ապառքների, խոշոր հարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց մասով տեղեկատվությունների հաշվետվություններ:
• Սահմանված ժամկետներում պահանջվող տվյալների տրամադրում:
• Իրավական ակտեր, ելից գրություններ և պարզաբանումներ:
• Դպրոցների աշակերտների թվաքանակի ճշգրտման արդյունքում բյուջետային հատկացումների վերահաշվարկ:
• Պետական աջակցության ապահովում սահմանամերձ համայնքների բնակիչներին:
• Մարզի համայնքներին հատկացվող սուբվենցիաների ֆինանսավորում:
• Մարզի համայնքների ֆիզիկական անձանց հողի հարկի և գույքահարկի տվյալների արխիվացում և ներկայացում լիազոր մարմին::
3․Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1 Կրթություն, որակավորման աստիճանը՝
Բարձրագույն կրթություն

1 Ուղղություն Գործավարություն, վարչարարություն և իրավունք
2 Ոլորտ Գործավարություն և վարչարարություն
3 Ենթաոլորտ 1.Հաշվապահություն և հարկային գործ
2.Ֆինանսներ
3.Կառավարում և վարչարարություն


3.2 Մասնագիտական գիտելիքները՝
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
3.3Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն՝
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային բնագավառի երեք տարվա աշխատանքային ստաժ:
3.4Անհրաժեշտ կոմպետենցիաներ.
Ընդhանրական կոմպետենցիաները՝
1. Ծրագրերի մշակում
2. Խնդրի լուծում
3. Հաշվետվությունների մշակում
4. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
5. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաները՝
1. Փոփոխությունների կառավարում
2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
3. Ծառայությունների մատուցում
4. Ժամանակի կառավարում
5. Փաստաթղթերի նախապատրաստում
6. Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
4. Կազմակերպական շրջանակ
4.1 Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը՝
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
4.2 Որոշումներ կայացնելու լիազորությունները՝
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման շրջանակներում:
4.3 Գործունեության ազդեցությունը՝
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության տարածքային ազդեցություն։
4.4 Շփումները և ներկայացուցչությունը՝
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
4.5 Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը՝
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:


 

Հայտարարված է` 12.07.2021

Վերջին ժամկետը` 16.07.2021

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16