Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի քարտուղարության պետի /ծածկագիրը՝ 100-2-Ղ4-1/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի քարտուղարության պետի /ծածկագիրը՝ 100-2-Ղ4-1/ պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում:այստեղ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի քարտուղարության պետի /ծածկագիրը՝ 100-2-Ղ4-1/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է էլեկտրոնային եղանակով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջին՝ https://cso.gov.am/ , ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի լուսապատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական պաշտոններ» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից. նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի հուլիսի 8-ի ժամը 24:00-ն:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• «Սահմանադրություն» հոդվածներ՝ 1,2,3,4,5, 6-20, 21-51, 70-118 124-173 հղումը՝ ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 1,2,3,4,5,6,7,8-20,21-40 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Տարածքային կառավարման» ՀՀ օրենք հոդվածներ՝ 5,7,21
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 8-15, 30-52
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Պետական կառավարչական» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3-10
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Գնումների մասին» ՀՀ օրենք հոդվածներ` 16,27, ՀՀ կառավարության 06.04.2017թ. N 386-Ն որոշման 2-րդ կետ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Նորմատիվ իրավական ակտի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 2, 3, 19, 20, 22, 23, 26 հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
,,Հանրագրերի մասին՚՚ ՀՀ օրենք հոդվածներ՝ 5,10
https://www.arlis.am/documentview.aspx?docID=120040
ՀՀ Տավուշի մարզպետարանի ներքին գործավարության կարգ, 30.12.2013թ. մարզպետի թիվ 156-Ն որոշում
http://tavush.mtad.am/

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
• Ծրագրերի կառավարում

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարան (հասցե՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռախոսահամար՝ 0263 4 22 20, էլեկտրոնային փոստի հասցե՝ tavush.andznakazm@mta.gov.am):

Թեստի ձևանմուշը կցվում է այստեղ
 
Հավելված N 43
Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետարանի
Գլխավորք արտուղարի
2019թ. նոյեմբերի 27-ի N 880 - Ա հրաման

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

1. Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը՝
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի /այսուհետ` Մարզպետարան /քարտուղարության պետ: /ծածկագիր` 100-2-Ղ4-1/
1.2. Ենթակա և հաշվետու է՝
Քարտուղարության պետը հաշվետու և անմիջական ենթակա է Մարզպետին, անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին:
1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ՝
Քարտուղարության պետին անմիջական հաշվետու են քարտուղարության Բաժինների վարիչները:
1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները՝
Քարտուղարության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Գլխավոր քարտուղարի տեղակալը կամ Քարտուղարության Բաժնի վարիչներից մեկը:
1.5. Աշխատավայրը՝
Հասցե՝Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզ, քաղաք.Իջևան, Սահմանադրության 1:
2. Պաշտոնի բնութագիրը

2.1 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականություններ

Պաշտոնի գործառույթները՝
1. Ապահովում է մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը:
2. Ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը:
3. Մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ:
4. Մասնակցում է մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը:
5. Մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ:
6. Իրականացնում է Մարզպետարանի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և մարզպետարանում գործավարության միասնական կարգի կիրառումը:
7. Վերահսկում է Մարզպետարանի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը և դրանց առաքումը:
8. Իրականացնում է մարզպետին և գլխավոր քարտուղարին ներկայացվող թղթակցությունների դասակարգումը և հաշվառումը:
9. Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում փաստաթղթերի կատարման ժամկետների, գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ:
10. Մարզպետարանում համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքները:
11. Համակարգում է փաստաթղթերի հաշվառման և պահպանման, արխիվի ստեղծման և տեղեկատու համակարգի ձևավորման, արխիվային ֆոնդի, գործերի և փաստաթղթերի հաշվառման ու պահպանման աշխատանքները:
12. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվային փաստաթղթերը տրամադրում է ժամանակավոր օգտագործման:
13. Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության պետական և գերատեսչական արխիվներից ստանում է արխիվային անհրաժեշտ փաստաթղթերի պատճեններ և տեղեկանքներ:
14. Մեթոդական և գործնական օգնություն է ցույց տալիս Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումներին` ընթացիկ գործավարության և իրեն հանձնման ենթակա փաստաթղթերի հետ տարվող աշխատանքներում:
15. Օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների դիմումների և բողոքների ընդունման և վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի մասին իրազեկման աշխատանքները:
16. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի կազմումը և վարումը:
17. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանները:
18. Օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների առաջարկությունների ընդունման և դրանց հիման վրա ընդունված որոշումների մասին իրազեկման աշխատանքները:
19. Ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի և Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրերի գրանցման ու իրավաբանական ստորաբաժանմանը հանձնելու աշխատանքները:
20. Մասնակցում է Մարզպետարանի գնման գործի հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրականացմանը:
21. Իրականացնում է Մարզպետարանի գույքի պահպանման և կառավարման ապահովումը.
22. Համակարգում է Մարզպետարանի ավտոտրանսպորտային սպասարկումը:
23. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մարզպետի և աշխատակիցների պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը. ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործումը:
24. Համակարգում է Մարզպետարանի աշխատակիցների գույքագրման աշխատանքների իրականացումը։
25. Համակարգում է<<Mulberry>> փաստաղթղաշարժի էլեկտրոնային համակարգի կառավարումը:

Իրավունքները՝
• Անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի ստացում, գործավարությանն առնչվող իրավական ակտերի ուսումնասիրում, գրությունների դասակարգում և գրանցում:
• Մարզպետարանում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցության ընդունման կազմակերպում և հսկողություն:
• Հսկողություն Մարզպետարանում ստացված փաստաթղթերի՝ ըստ տեսակների դասակարգման և հաշվառման: Ստացված նամակների և դիմումների մուտքագրման կազմակերպում:
• Մարզպետարանի <<Մտից>>, <<Ելից>> փաստաթղթերի արխիվացման գործընթացի կազմակերպում:
• Մարզպետի հանձնարարականների գրանցման և առաքման աշխատանքների իրականացում:
• Տեղեկատվություն ստանալ ստորաբաժանումների ղեկավարներից և աշխատակիցներից՝ ժամկետային հանձնարարականների կատարման ընթացքի˒ առաջացած խնդիրների և դրանց լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:
• Հսկողություն քաղաքացիների նամակների և դիմում-բողոքների ընթացքի վերաբերյալ˒ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտության դեպքում առաջարկել ժամկետների երկարացում:
• Մարզպետի կողմից համայնքներին տրված հանձնարարականների կատարման ժամկետների ստուգում:
• Մարզպետարանում ստացված հանձնարարականների ժամկետների վերահսկման նպատակով պատրաստված ամփոփաթերթի հիման վրա պարբերաբար ստանալ տեղեկատվություն համապատասխան ստորաբաժանումներից˒ ծանոթանալ դրանց կատարման խոչընդոտների˒ ինչպես նաև այդ խոչընդոտները վերացնելու համար կատարված աշխատանքների վերաբերյալ:
• Մարզպետարանում կայացած խորհրդակցությունների արդյունքում կազմած արձանագրությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում:
• Վերահսկողություն շենքի կոմունալ ծառայությունների տեխնիկական սպասարկման վիճակին, առաջարկությունների ներկայացնում շենքի ընթացիկ կամ հիմնական վերանորոգման համար:
• Մարզպետարանի աշխատողներին ապահովել աշխատանքային անհրաժեշտ պայմաններով։
• Վերահսկել Մարզպետարանի ավտոտրանսպորտային սպասարկման աշխատանքները: Հետևել գնման գործընթացին և այդ ապրանքների ճիշտ բաշխմանը:
• Համակարգել Մարզպետարանի համակարգչային տեխնիկայի սպասարկման աշխատանքները, հետևել դրանց որակին:
• Պատրաստել Մարզպետի որոշումների, Գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի, առաջարկությունները, տեղեկանքները, հաշվետվությունները, միջնորդագրերը, զեկուցագրերը և այլ գրությունները և ապահովել դրանց ուղարկումը հաստատման:
• Անհրաժեշտության դեպքում վերահսկել հերթապահությունը մարզպետի ընդունարանում, հետևել մաքրությանը:

Պարտականություններ՝
• Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների, սահմանված կարգերի և ժամկետների պահպանմամբ արդյունավետ փաստաթղթաշրջանառության կազմակերպում և միասնական գործավարության կարգի կիրառման ապահովում:
• Սահմանված ժամկետներում մուտքագրման ապահովում, կատարման ժամկետի սահմանում։
• Ստորագրված գրությունների առաքման կազմակերպում՝ ապահովելով ստորագրության վավերականությունը, կից նյութերի առկայության դեպքում ֆայլերի համապատասխանությունը, տառատեսակների, հասցեների, ժամկետների ճշտությունը և ժամանակին առաքումը։
• Ստորագրված հանձնարարականի առաքման ապահովում՝ ստուգելով ստորագրության վավերականությունը, կից նյութերի առկայության դեպքում ֆայլերի համապատասխանությունը, տառատեսակների, հասցեների, ժամկետների ստուգումը և ժամանակին առաքումը։
• Պատասխանները ժամանակին հասցեատերերին առաքելու հսկողություն, չպատասխանված կամ ուշացումով պատասխանված հանձնարարակաների վերաբերյալ ամփոփաթերթի պատրաստում:
• Մարզպետարանի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրամադրել հանձնարարականների ժամկետների վերահսկման նպատակով պատրաստված ամփոփաթերթը:
• Սահմանված կարգով և ժամկետներում խորհրդակցությունների արձանագրությունները հասցեատերերին փոխանցման ապահովում:
• Մարզպետարանի ստորաբաժանումների հետ քննարկման արդյունքում Մարզպետարանի կարիքների համար գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով անհրաժեշտ ապրանքանյութական արժեքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը ներկայացնել Մարզպետարանի Գնումների համակարգողին՝ գնումների պլանում ընդգրկելու համար: Այնուհետև ներկայացնել դրանց ձեռքբերման հայտերը՝ պայմանագրերի կնքման համար: Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ, կնքված պայմանագրերի համաձայն ընդունել և ստորաբաժանումներին տրամադրել ստացված սարքավումները:
• Հսկել Մարզպետարանի վարչական շենքի կոմունալ ծառայությունների տեխնիկական սպասարկման վիճակը՝ կազմակերպել թերությունների ժամանակին վերացման աշխատանքները: Առաջարկություններ ներկայացնել նաև շենքի ընթացիկ կամ հիմնական վերանորոգման համար: Կազմակերպել Մարզպետարանի շենքի պահպանությունը: Հսկել հերթապահության կանոնավոր կազմակերպումը: Հսկել շենքի սանիտարական վիճակը:
• Կազմակերպել և հսկել մարզխորհրդի նիստերի, պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը, և այդ ամենի մաին հաշվետվություն ներկայացնել Գլխավոր քարտուղարին:
• Վերահսկել ինտերնետային կապի առկայությունն ու արագությունը, ինչպես նաև տեղային լոկալ և գլոբալ ցանցերի անխափան աշխատանքը և միջոցներ ձեռնարկել թերությունների վերացման համար:
• Հետևողական լինել որոշումների, հրամանների, արձանագրությունների, նախագծերի, առաջարկությունների, զեկուցագրերի, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, պատշաճ իրականացման աշխատանքներին, պատասխանել վերադասից եկած գրություններին և տարվող աշխատանքների վերաբերյալ տեղեկացնել Գլխավոր քարտուղարին։
3. Պաշտոնին ներկայացվող պահանջները
3.1 Կրթություն, որակավորման աստիճանը՝
Բարձրագույն կրթություն
3.2 Մասնագիտական գիտելիքները՝
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3 Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը՝
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ, կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառի չորս տարվա աշխատանքային ստաժ:
3.4 Անհրաժեշտ կոմպետենցիաներ.
Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Առաջնորդում
2. Ռազմավարական պլանավորում
3. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
4. Որոշումների կայացում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ`
1. Բանակցությունների վարում
2. Փոփոխությունների կառավարում
3. Կոնֆլիկտների կառավարում
4. Ժամանակի կառավարում
5. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
6. Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
7. Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
4. Կազմակերպական շրջանակ
4.1 Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը՝
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:
4.2 Որոշումներ կայացնելու լիազորությունները՝
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3 Գործունեության ազդեցությունը՝
ՈՒնի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման ու քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4 Շփումները և ներկայացուցչությունը՝
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
4.5 Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը՝
Բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

 

 

 

 

Հայտարարված է` 01.07.2021

Վերջին ժամկետը` 08.07.2021

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 10:46:59