Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանի Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի /ծածկագիր 100-4.1-Ղ5-1/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի /ծածկագիր 100-4.1-Ղ5-1/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

ՀՀ Տավուշի մարզպետարանի Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի /ծածկագիր 100-4.1-Ղ5-1/ պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ

ՀՀ Տավուշի մարզպետարանի Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի /ծածկագիր 100-4.1-Ղ5-1/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 9-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 15:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. Հոդվածներ՝ 1-10, 13 15-27, 28, 30-36, 37, 41-49, 50-55, 65, 72 74-78, 118, 131, 124, 173հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. Հոդվածներ` 2-4, 6, 7, 9-12, 15-24,27,28,30,33,34,36,37,38,39,հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Նորմատիվ իրավական ակտի մասին» ՀՀ օրենք. Հոդվածներ` 2, 3, 19, 20, 22, 23, 26 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի հոդվածներ՝ 1-21 հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=325
• «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք. Հոդվածներ՝ հոդված 1,2, 3, 5, 6, 13, 15,16, 21, 18, 37, ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք. Հոդվածներ՝ հոդված 5, 18, 21, 32 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121863
• «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենք հոդված 3 և 10՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76714
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

• «Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարան (հասցե՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռախոսահամար՝ 0263 4 22 20, էլեկտրոնային փոստի հասցե՝ tavush.andznakazm@mta.gov.am):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Հավելված N 8
Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետարանի
գլխավոր քարտուղարի
2019 թ.հոկտեմբերիի 4-իN 707-Ա հրամանով

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԻՋԵՎԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ

I. Ընդհանուր դրույթներ
1.1 Պաշտոնի անվանումը, ծածկագիրը՝
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի /այսուհետ՝ Մարզպետարան/Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) պետ /ծածկագիր 100-4.1-Ղ5-1/: 1.2 Ենթակա և հաշվետու է՝
Գործակալության պետն հաշվետու և անմիջական ենթակա է Մարզպետին, անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին:
1.3 Ենթակա և հաշվետու պաշտոններ ՝
Գործակալության պետին ենթակա են Գործակալության աշխատողները:
1.4 Փոխարինող պաշտոն կամ պաշտոնների անվանումները՝
Գործակալության պետին փոխարինում է Գործակալության Ավագ մասնագետներից մեկը:
1.5 Աշխատավայրը ՝
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սահմանադրության 1:
2.Պաշտոնի բնութագիր
2.1 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

Պաշտոնի գործառույթները՝
1. Ապահովում է սոցիալական աջակցություն ստացողի ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունն իր խնդիրների լուծման գործընթացին, որոշումների կայացմանը՝ զարգացնելով սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական հմտությունները և ինքնորոշումը:
2. Կազմակերպում է աղքատ, սոցիալապես անապահով ընտանիքների հայտնաբերումը և սահմանված կարգով նրանց հաշվառումը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարզում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում կամ գործակալությանը հասանելի տեղեկատվական շտեմարանների միջոցով:
4. Ապահովում է օրենսդրությամբ սահմանված պետական նպաստների և այլ դրամական օգնության նշանակումը և վճարման կազմակերպումը:
5. Անհատական սոցիալական ծրագրի շրջանակներում կազմակերպում է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը:
6. Ապահովում է մարզի, իր սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները:
7. Ապահովում է երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերի լուծումը:
8. Ապահովում է սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորությւնները, սոցիալական աջակցության մատչելիությունը և համարժեքությունը սոցիալական աջակցության ստացողների անհատական կարիքներին:
9. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին:
10. Կազմակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում քաղաքացու /ընտանիքի/ սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի կազմման աշխատանքները:

Իրավունքները՝
• Կազմակերպել անձանց ընդունելություն՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն:
• Համագործակցել խնամակալության և հոգաբարձության մարմնների հետ` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի որդեգրում իրականացնելու նպատակով:
• Գնահատել սոցիալական աջակցություն հայցողների և ստացողների սոցիլական կարիքները, սոցիալական դեպքի վարման շրջանակներում կազմել անհատական սոցիալական ծրագիր, ներկայացնել համապատասխան ուղեգիր խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ:
• Վերահսկել քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերը և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստել պատասխաններ:
• Կազմակերպել հետևողական աշխատանքներ երեխայի կրթության, այդ թվում` նախադպրոցական կրթության վերաբերյալ:
• Տեղեկատվական ենթահամակարգում ստուգել նպաստ ստացող ընտանիքների նպաստի վճարման ժամկետները:
• Առաջարկել սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն տրամադրվող սոցիալական ծառայության տեսակը՝ ապահովելով սոցիալական ծառայության համարժեքությունը քաղաքացիների /ընտանիքի/ անհատական պահանջմունքներին:
• Ճշտել վճարող մարմնի աշխատակցի կողմից նպաստի կամ այլ դրամական վճարների վճարում կատարելու համար նախանշված ընթացքը:

Պարտականությունները՝
• Տալ լուծումներ ուղղակի և անուղղակի չափորոշիչների կիրառման միջոցով «ենթադրյալ» ընտանեկան բռնության ենթարկված անձանց խնդիրներին:
• Պաշտպանել սոցիալական աջակցություն ստացողի իրավունքներն ու օրինական շահերը, ապահովել անձանց համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ, հաշվառել խնամակալներին կամ խնամատար ծնողներին կամ որդեգրող ցանկացող անձանց:
• Պարզել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը:
• պարզել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը:
• Կազմակերպել ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար անհրաժետության դեպքում կացարանի տրամադրումը և այլ համապատասխան խնդիրների լուծումներ:
• Տարածքային մակարդակով կազմակերպել սոցիալական համագործակցության համաձայնագրերի ընդունման գործընթացը:
• Ընտանիքին տեղեկացնել նպաստի վճարման կամ դադարեցման, ինչպես նաև այդ ընտանքի տվյալների փաստագրման ժամկետը լրանալու մասին՝ պարզաբանելով նրա իրավունքները:
• Նպաստի իրավունքի դեպքում ծրագրային մեթոդով ստանալ նպաստի նշանակման կարգադրություն, սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Գլխավոր քարտուղարի հաստատմանը:
• Օգնել քաղաքացուն հայտնաբերել և օգտագործել իր կարողությունը՝ դժվարությունները հաղթահարելու, առկա սոցիալական ունակությունները կատարելագործելու համար:
• Վճարող մարմիններին հանձնել նպաստի վճարման, այլ դրամական վճարների փաստաթղթեր և նրանց ներկայացուցչից ստանալ փոխադարձ հաշվետվություններ (ռեստրներ) և համապատասխան տվյալները սահմանված ժամկետներում մուտքագրել տեղեկատվական ենթահամակարգ:
3. Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1 Կրթություն, որակավորում՝
Բարձրագույն կրթություն 3.2 Մասնագիտական գիտելիքները՝
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ 3.3Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն՝
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորսը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական ծառայությունների մատուցման բնագավառում` չորսը տարվա աշխատանքային ստաժ:
1.4 Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհրանքային կմպետենցիաներ՝
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ՝
1. Բանակցությունների վարում
2. Փոփոխությունների կառավարում
3. Կոնֆլիկտների կառավարում
4. Ծառայությունների մատուցում
5. Բողոքների բավարարում
6. Ժամանակի կառավարում
7. Փաստաթղթերի նախապատրաստում
4.Կազմակերպական շրջանակ
4.1 Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի՝ մարզերում, համայնքներում և վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
4.2 Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի՝ մարզերում, համայնքներում և վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում:
4.3 Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4 Շփումները և ներկայացուցչությունը Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին
4.5 Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

 

Հայտարարված է` 27.08.2020

Վերջին ժամկետը` 09.09.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27