Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի քարտուղարության վարչատնտեսական բաժնի վարիչի /ծածկագիրը՝ 100-2-Ղ5-2/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի քարտուղարության վարչատնտեսական բաժնի վարիչի /ծածկագիրը՝ 100-2-Ղ5-2/ պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի քարտուղարության վարչատնտեսական բաժնի վարիչի /ծածկագիրը՝ 100-2-Ղ5-2/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 7-ից մինչև 2020 թվականի հուլիսի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասերկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-10, 15-27, 28, 30-36, 37, 41-49, 50-55, 65, 74-78, 86 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 2-4, 6, 7, 9-12, 15-24, 27, 28, 30, 33, 34, 36, 38, 39, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Նորմատիվ իրավական ակտի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 2, 3, 19, 20, 22, 23, 26 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

• «Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարան (հասցե՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռախոսահամար՝ 0263 4 22 20, էլեկտրոնային փոստի հասցե՝ tavush.andznakazm@mta.gov.am):

 

հավելվածN45
Հայաստանի Հանրապետության
Տավուշիմարզպետարանի
Գլխավորքարտուղարի
2019թ. նոյեմբերի 27-ի N 880 - Ա հրաման

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԻՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

1.Ընդհանուր դրույթներ
1.1 Պաշտոնի անվանումը, ծածկագիրը՝
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի /այսուհետ՝ Մարզպետարան/ քարտուղարության /այսուհետ՝ Քարտուղարություն/ վարչատնտեսական բաժնի /այսուհետ՝ Բաժին/ վարիչ, ծածկագիրը՝ 100-2-Ղ5-2:
1.2Ենթակա և հաշվետու է՝
Բաժնի վարիչը անմիջականորենենթակա և հաշվետու է՝ Քարտուղարության պետին:
1.3Ենթակա և հաշվետու պաշտոններ՝
Բաժնի վարիչին անմիջականորենենթակա և հաշվետու էգլխավորմասնագետը ևմասնագետը:
1.4Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները՝
Բաժնի վարիչի բացակայության դեպքում նրան փոխարինում էԲաժնի գլխավոր մասնագետը կամՔարտուղարության պետը:
1.5Աշխատավայրը՝
Հասցե՝Հայաստանի Հանրապետություն Տավուշիմարզ, քաղաքԻջևան, Սահմանադրության 1:
2Պաշտոնի բնութագիր

1.2 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1. Ապահովում է ապրանքանյութական արժեքների ձեռքբերման, հաշվառման աշխատանքները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկում Մարզպետարանում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ:
2. Վերահսկում է Մարզպետարանի վարչական շենքի կոմունալ ծառայությունների տեխնիկական սպասարկման վիճակին, առաջարկություններ է ներկայացնում շենքի ընթացիկ կամ հիմնական վերանորոգման համար:
3. Կազմակերպումէ մարզխորհրդի նիստերի, պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը:
4. Մարզպետարանի աշխատողներին ապահովում է աշխատանքային անհրաժեշտ պայմաններով:
5. Ապահովումէմարզպետարանի ինտերնետային կապի, ինչպես նաև տեղային լոկալ և գլոբալ ցանցերի անխափան աշխատանքը:
6. ՎերահսկումէՄարզպետարանի ավտոտրանսպորտային սպասարկումը:
7. Կազմակերպումէմարզպետարանի համակարգչային տեխնիկայի սպասարկմանաշխատանքները:
8. Նախապատրաստում էգլխավորքարտուղարիհրամաններինախագծեր, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրերևայլգրություններ:
9. Վերահսկումէհերթապահությունըմարզպետի ընդունարանում:
10. Նախապատրաստում և քարտուղարության պետին է ներկայացնում ընթացիկ և տարեկան հաշվետվություններ` բաժնի կատարած աշխատանքների վերաբերյալ:
11. Օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում, քննարկում է քաղաքացիների առաջարկությունները դիմումները և բողոքները, պատասխանում դրանց ևձեռնարկում անհրաժեշտ միջոցներ:
12. Իր իրավասության սահմաններում միջոցներ էձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու համար:
13. Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Մարզպետի որոշումներով և կարգադրություններով, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի հրամաններով սահմանված այլ լիազորություններ:

Իրավունքները՝
• Գնումներիմասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Հանրայինհատվածիկազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով իրականացնելապրանքանյութական արժեքների ձեռքբերման, հաշվառման, օգտագործման աշխատանքները:
• Վերահսկողություն շենքի կոմունալ ծառայությունների տեխնիկական սպասարկման վիճակին,առաջարկություններ է ներկայացնում շենքի ընթացիկ կամ հիմնական վերանորոգման համար:
• Մարզպետի և Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ, կազմակերպել ընդունելություններ, խորհրդակցություններ և այլ արարողություններ, դրանց հետ կապված այլ աշխատանքներ:
• Գլխավոր քարտուղարի հանձնարարությանբ Մարզպետարանի աշխատողներին ապահովել աշխատանքային անհրաժեշտ պայմաններով, իսկ անհրաժեշտության դեպքում ստեղծել նոր պայմաններ աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար:
• Պաշտոնիանձնագրովվերապահվածլիազորություններիշրջանակումվերահսկելինտերնետային կապի, ինչպես նաև տեղային լոկալ և գլոբալ ցանցերի անխափան աշխատանքիապահովում,ապահովելինտերնետայինկապըմարզպետարանիևհամապատասխանօպերատորիմիջև:
• Պաշտոնիանձնագրովվերապահվածլիազորությունների,ևԳնումներիմասին Հայաստանի Հանրապետության օրենքիհամաձայնվերահսկելմարզպետարանի ավտոտրանսպորտային սպասարկմանաշխատանքները:Հետևելգնմանգործընթացինևայդապրանքներիճիշտբաշխմանը:
• Պաշտոնի անձնագրով վերապահված լիազորություններիհամաձայնհամակարգելՄարզպետարանի համակարգչային տեխնիկայի սպասարկմանաշխատանքներըհետևելդրանցորակին:
• Պատրաստել Գլխավոր քարտուղարիհրամանների նախագծերի, առաջարկությունները, տեղեկանքները, հաշվետվությունները, միջնորդագրերը, զեկուցագրերը և այլ գրությունները և դրանք ուղարկում գլխավոր քարտուղարի հաստատմանը:
• Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ, անհրաժեշտությանդեպքումվերահսկելհերթապահությունըմարզպետի ընդունարանում, հետևել մաքրությանը :
• Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը,Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքիհամաձայնունիայլիրավունքներ:

Պարտականությունները՝
• ՄարզպետարանիստորաբաժանումներիհետքննարկմանարդյունքումՄարզպետարանի կարիքների համար գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով անհրաժեշտ ապրանքանյութական արժեքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը ներկայացնելՄարզպետարանի Գնումների համակարգողինգնումների պլանում ընդգրկելու համար: Այնուհետև ներկայացնել դրանց ձեռքբերման հայտերը՝ պայմանագրերի կնքման համար: Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ,կնքված պայմանագրերի համաձայն ընդունել և ստորաբաժանումներին է տրամադրելստացված սարքավումները:
• ՀսկելՄարզպետարանի վարչական շենքի կոմունալ ծառայությունների տեխնիկական սպասարկման վիճակը՝լուսավորության,ջրամատակարարման, սանհանգույցներիևջեռուցման անխափան աշխատանքըև կազմակերպելթերություններիժամանակինվերացմանաշխատանքները: Առաջարկություններ է ներկայացնել նաև շենքի ընթացիկ կամ հիմնական վերանորոգման համար: ԿազմակերպելՄարզպետարանի շենքի պահպանությունը: Հսկելհերթապահությանկանոնավորկազմակերպմանը: Հսկելշենքիսանիտարականվիճակը: Կազմակերպելշենքինհարողտարածքներիբարեկարգմանուկանաչապատմանաշխատանքները:
• Կազմակերպել և հսկել մարզխորհրդի նիստերի, պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը,և այդ ամենի մաին հաշվետվություն է ներկայացնել Գլխավոր քարտուղարին:
• Պարբերաբարստուգելինտերնետայինկապիառկայություննուարագությունը, ինչպեսնաևտեղայինլոկալևգլոբալցանցերիանխափանաշխատանքըևմիջոցներձեռնարկելթերություններիվերացմանհամար:
• ՈՒսումնասիրելծառայողականավտոմեքենաներիհամարանհրաժեշտվառելիքի, քսայուղերիևօժանդակպահեստամասերիքանակնուկանխատեսումներըգնումներիպլանմտցնելուհամար:
• Հայաստանի Հանրապետության գնումներիմասինօրենքիհամաձայնապարատիպահպանմանհամարնախատեսվածծախսերիսահմաններումապրանքներիձեռքբերմանևծառայություններիմատուցմանհամարկնքվածպայմանագրերիհամաձայնկազմակերպումավտոմեքենաներիսպասարկմանևվերանորոգմանաշխատանքները:
• Հետևողական լինելհրամանների, նախագծերի, առաջարկությունների, զեկուցագրերի, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, պատշաչ իրականացման աշխատանքներին, պատասխանել վերադասից եկած գրություններին և տարվող աշխատանքների վերաբերյալ տեղեկացնել Գլխավոր քարտուղարի:
3. Պաշտոնին ներկայացվող պահանջներ

3.1 Կրթություն, որակավորմանաստիճանը՝
Բարձրագույնկրթություն:
3.2 Մասնագիտականգիտելիքներ՝
Ունի գործառույթներիիրականացմանհամար անհրաժեշտգիտելիքներ ։
3.3Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը՝
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտականաշխատանքային ստաժ կամ առևտրային գործունեության բնագավառի չորս տարվա աշխատանքային ստաժ.
3.4Անհրաժեշտ կոմպետենցիաներ՝
Ընդհանրականկոմպետենցիաներ՝
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականությանվերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումներիկայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրիլուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքայինկոմպետենցիաներ՝
1. Կոնֆլիկտներիկառավարում
2. Ծառայություններիմատուցում
3. Բողոքներիբավարարում
4. Ժամանակիկառավարում
5. Փաստաթղթերինախապատրաստում
4.Կազմակերպման շրջանակը
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ:

 

Հայտարարված է` 07.07.2020

Վերջին ժամկետը` 17.07.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18