Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետի /100-1.4-Մ2-2/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետի /100-1.4-Մ2-2/ պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետի /100-1.4-Մ2-2/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի հուլիսի 7-ից մինչև 2020 թվականի հուլիսի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից  15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասերկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-10, 15-27, 28, 30-36, 37, 41-49, 50-55, 65, 74-78, 86 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 2-4, 6, 7, 9-12, 15-24, 27, 28, 30, 33, 34, 36, 38, 39, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Նորմատիվ իրավական ակտի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 2, 3, 19, 20, 22, 23, 26 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի հոդվածներ՝ 1- 18, 19,21 հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=325
• «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենք հոդված 3,10 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76714
• «Կրթության մասին » օրենք. ՀՀ օրենքի հոդվածներ՝ 5-րդ գլուխ, 3,10, 13, 32, 33, 38 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք. հոդված՝ 19 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Հանրարթության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 8,21,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842
• «Մշակույթային օրենսդրության հիմունքների մասին» օրենք. հոդվածներ՝ 6,23 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121863
• «Պետական ոչ առևտրական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք հոդված՝ 7, 9, 11, 12, 17, 18 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121863

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf


Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարան (հասցե՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռախոսահամար՝ 0263 4 22 20, էլեկտրոնային փոստի հասցե՝ tavush.andznakazm@mta.gov.am):

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 27
Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետարանի
Գլխավորք արտուղարի
2019թ. նոյեմբերի 27-ի N 880 - Ա հրամանով

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ

1. Ընդհանուր դրույթներ
1.1 Պաշտոնիանվանումը, ծածկագիրը՝
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի /այսուհետ Մարզպետարան/ կրթության, մշակույթի և սպորտի վարչության /այսուհետ Վարչություն/ գլխավոր մասնագետ: /100-1.4-Մ2-2/
1.2 Ենթակա և հաշվետու է՝
Վարչության գլխավոր մասնագետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
1.3 Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները՝
Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության պետը, Վարչության գլխավոր կամ ավագ մասնագետներց մեկը:
1.4 Աշխատավայրը՝
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սահմանադրության 1:
2. Պաշտոնի բնութագիր
2.1 Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները՝

Պաշտոնի գործառույթները՝
1. Իրականացնում և օժանդակում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությանը:
2. Իրականացնում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության կատարման գործընթացին:
3. Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման վերահսկողություն, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացման ապահովում:
4. Իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառման և ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկելու աշխատանքները, կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների դասարանների կոմպլեկտավորման աշխատանքները:
5. Իրականացնում է մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության, պետական կառավարման լիազոր մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարումը, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը, պետական կրթական չափորոշիչների համապատասխանության նկատմամբ:
6. Իրականացնում է մարզում իրականացվող պետական կրթական քաղաքականությունը:
7. Իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած օրինախախտ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հաշվառման, նրանց ուսման մեջ ընդգրկելու և հնարավոր օգնություն կազմակերպելու ուղղությամբ կատարվող աշխատանքները:
8. Իրականացնում է ատեստատների, վկայականների ստացումն ու բաշխումը ուսումնական հաստատություններին:
9. Իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման և փաստաթղթային ատեստավորման գործընթացը:
10. Մասնակցում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մրցույթների անցկացման գործընթացին:
11. Իրականացնում է տարրական դասարանների դասագրքերի ստացման, բաշխման աշխատանքները, հետևում 5-ից 12-րդ դասարանների դասագրքերի վարձավճարների հավաքագրման աշխատանքներին:
12. Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
13. Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև վարչության պետի գիտությամբ, հրավիրում է խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների:

Իրավունքները՝
• Մշակել առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ:
• Մասնակցել կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացմանը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:
• Իրականացնել մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի կառուցման, ամրացման, հիմնանորոգման, արդիականացման և ընթացիկ նորոգումներ իրականացնելու նպատակով պահանջվող տեխեկատվության ապահովումը, քննարկումների կազմակերպում և աջակցություն ծրագրերի մշակման գործընթացում:
• Վերահսկել պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առաջարկություն է ներկայացնում մարզպետին համաձայնություն տալու գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:
• Մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի սեյսմիկ անվտանգության բարելավման նպատակով պահանջվող տեղեկատվության հավաքագում, ամփոփում, քնարկումների կազմակերպում, առաջարկությունների ներկայացում:
• Աջակցել ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև միասնական քննությունների կազմակերպման գործընթացին, արտաքին գնահատումներին:
• Նախապատրաստել Վարչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր:
• Իրականացնել մանկավարժներին և աշակերտներին դասագրքերով, ծրագրերով, մեթոդական գրականությամբ և այլ փաստաթղթերով ապահովելու աշխատանքները:
• Իրականացնել մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների գույքային ապահովվածության և հագեցվածության վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ և վերլուծություններ:
• ՈՒսումնական հաստատությունների գույքային ապահովվածության և հագեցվածության վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարել և ներկայացնել վարչության պետին:

Պարտականությունները՝
• Մասնակցել մարզում իրականացվող պետական կրթական քաղաքականության վարման աշխատանքներին:
• ՈՒսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացի կազմակերպում:
• ՈՒսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացի կազմակերպում:
• Իրականացնել մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի կառուցման, ամրացման, հիմնանորոգման, արդիականացման և ընթացիկ նորոգումներ իրականացնելու նպատակով պահանջվող տեխեկատվության ապահովումը, քննարկումների կազմակերպում և աջակցություն ծրագրերի մշակման գործընթացում:
• Մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի սեյսմիկ անվտանգության բարելավման նպատակով պահանջվող տեղեկատվության հավաքագում, ամփոփում, քնարկումների կազմակերպում, առաջարկությունների ներկայացում:
• Վերահսկել պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առաջարկություն է ներկայացնում մարզպետին համաձայնություն տալու գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:
• Նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ՝ գույքի ապահովման համար:
• Մշակել առաջարկություններ համապատասխամն բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ:
• Ներկայացնել զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առընչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների մասին:
• Կազմակերպել դպրոցական տարիքի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառման համակարգման և վերահսկման աշխատանքները, ապահովել նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում:
• Նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:
• Ապահովել մանկավարժներին և աշակերտներին դասագրքերով, ծրագրերով, մեթոդական գրականությամբ և այլ փաստաթղթերով;
3. Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1 Կրթություն, որակավորման աստիճան՝
Բարձրագույն կրթություն:
3.2 Մասնագիտական գիտելիքներ՝
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
3.3 Աշխատանքային ստաժը,աշխատանքի բնագավառում փորձը ՝
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխաանքային ստաժ կամ կրթության կամ մշակութի կամ սպորտի բնագավառի չորս տարվա աշխատանքային ստաժ:
3.4 Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետեցիաներ՝
1. Ծրագրերի մշակում
2. Խնդրի լուծում
3. Հաշվետվությունների մշակում
4. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
5. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաները՝
1. Բանակցությունների վարում
2. Փոփոխությունների կառավարում
3. Հասարակության հետ կապերի ապահովում
4. Ծառայությունների մատուցում
5. Բողոքների բավարարում
6. Ժամանակի կառավարում
4. Կազմակերպական շրջանակ

4.1 Աշխատանքիկազմակերպմանևղեկավարմանպատասխանատվությունը՝
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
4.2 Որոշումներ կայացնելու լիազորությունները՝
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման շրջանակներում:
4.3 Գործունեության ազդեցությունը՝
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության տարածքային ազդեցություն։
4.4 Շփումները և ներկայացուցչությունը՝
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
4.5 Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը՝
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
 

Հայտարարված է` 07.07.2020

Վերջին ժամկետը` 17.07.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27