Թափուր աշխատատեղեր
Քաղաքացիական ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՐԱՄԱՆ 343-Ա , ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՏՈՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ,,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն N 343 – Ա
25 հունիսի 2020թ
Ք.Իջևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՏՈՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2020 թվականի մարտի 3-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի կողմից հայտարարված ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, Ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ քաղաքացիական ծառայության պաշտոնների մրցույթների դիմումների ընդունման համար մեր կողմից վերջնաժամկետ էր սահմանվել ս/թ մարտի 10-ից մարտի 19-ը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել էր արտակարգ դրություն և վերջին երկու օրերին հավակնորդ ՀՀ քաղաքացիները հնարավորություն չեն ունեցել վերը նշված քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու նպատակով անցկացվող մրցույթներին դիմելու համար, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով
Հրամայում եմ
1. ՀՀ Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, Ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ քաղաքացիական ծառայության պաշտոնների համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը սահմանել 2020թ. հունիսի 30-ը:
2. ՀՀ Տավուշի մարզպետարանի քարտուղարությանը՝ վերոհիշյալ հայտարարությունները տեղադրել մարզպետարանի կայքէջում:
Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ