Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

ՀՀ Տավուշի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը Հողաշինության և հողօգտագործման բաժնի /մարզային հողային պետական տեսչության/ /այսուհետ՝ Բաժին/ ավագ մասնագետի /ծածկագիր 100-3.3-Մ3/ որոշակի ժամկետով զբաղեցնելու համար

Մասնակցում է մարզի հողային հաշվեկշռի կազմման աշխատանքներին:

Մասնակցում է համայնքային սեփականություն համարվող հողերի օգտագործման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման աշխատանքներին:
Մասնակցում է մարզի տարածքում հանրապետական և տարածքային հողաշինարարական նախագծերի իրականացման աշխատանքներին:
Մասնակցում է հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության վերահսկման աշխատանքների:
Մասնակցում է համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի բերրիության, հողի այլ օգտակար հատկությունների պահպանման, բարելավման և արդյունավետ օգտագործման գործընթացի վերահսկման աշխատանքներին:
Համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս մասնակցում է հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման գործընթացի վերահսկման աշխատանքներին:
Իրականացնում է մարզի տարածքում հողամասերի նպատակային օգտագործման գործընթացի վերահսկման աշխատանքները:
Հողօգտագործման կանոնների խախտումների դեպքում կազմում է արձանագրություն՝ սահմանված կարգին համապատասխան:
Իրավասու պետական մարմինների պահանջով, սահմանված կարգով ներկայացնում է տեղեկանքներ՝ հողերի տրամադրման կանոնների խախտումների հետևանքով պատճառված վնասի չափի վերաբերյալ:
Մարզպետի կողմից հաստատված ամենամյա ժամանակացույցին համապատասխան՝ ըստ համայնքների, մասնակցում է ընթացիկ ստուգումների աշխատանքներին:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գյուղատնտեսության և անտառային տնտեսության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:
• տվյալ պաշտոնի անձնագրում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
• անհրաժեշտ (պարտադիր) կազմակեպական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կոմպետենցիաների և ունակությունների տիրապետում: (Աշխատավարձի չափը՝ 129.634 / հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու / դրամ: Պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով:
• Աշխատանքի վայրը՝ ք.Իջևան, Սահմանադրության 1 հեռ. /0263/4 22 20, էլ. փոստ՝ tavush.andznakazm@mta.gov.am:

Դիմող՝ ՀՀ քաղաքացիները ՀՀ Տավուշի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• դիմում մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` վկայականի(ների), դիպլոմի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
• մեկ գունավոր լուսանկար` 3X4 չափսի,
• անձնագրի պատճենը։
• Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչեւ 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, կամ էլեկտրոնային հասցեով։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 01.06.2020թ.։


Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետատարանի
գլխավոր քարտուղար Ա. Գևորգյանին

---------------------------------------------------------------------------- -ից
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

---------------------------------------------------------------------------------
(դիմողի հասցեն)

----------------------------------------------------------------------------------
(դիմողի անձնագրի տվյալները, հեռախոսահամարը)


Դ Ի Մ Ո Ւ Մ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի
___________________________________________
(Ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը)
___________________________________________________________ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
Հայտնում եմ, որ.
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
____________________________________________________________________________
(ունեմ, չունեմ)
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին ____________________________________________________________________________
(Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

3. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ____________________________________________________________________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
4. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով __________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
5. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքի _______________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
6. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ _______________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
7. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ ____________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:


Դիմող՝ _______________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)


«------»--------------------------- 2020 թ.

 

 

Հայտարարված է` 29.05.2020

Վերջին ժամկետը` 01.06.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18