Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Քաղաքացիական ծառայություն

Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ ՝/100-3-6.Ղ4-1

Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչի ՝/100-3-6.Ղ4-1/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչի ՝/100-3-6.Ղ4-1/պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Տավուշի մարզպետարանի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչի ՝/100-3-6.Ղ4-1/ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 10-ից մինչև 2020 թվականի մարտի 19-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետարան (ք. Իջևան, Սահմանադրության 1):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 6, 13, 25, 27, 35, 36, 40, 46, 47,48,51,72,,118,131, 124, 173
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4, 6, 9, 10, 12, 18, 20, 22, 23, 24, 33, 37, 38
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

• «Նորմատիվ իրավական ակտի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 2, 3, 19, 20, 22, 23, 26
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք,հոդվածներ՝ 4,8,9, 11, 6,13
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372
«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի հոդվածներ՝ 1- 18, 19,21
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=325
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4,6,8,13
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1379
«ՀՀ կառավարության 03.03.2004թ. N333-Ն որոշում
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենք հոդված 3, 10
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76714
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf


Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

• «Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարան (հասցե՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռախոսահամար՝ 0263 4 22 20, էլեկտրոնային փոստի հասցե՝ tavush.andznakazm@mta.gov.am):

 

 

 

 

 

 

 


Հավելված N 66
Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզպետարանի
Գլխավորք արտուղարի
2019թ. նոյեմբերի 27-ի N 880 - Ա հրամանով

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ և ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ

1․Ընդհանուր դրույթներ
1.1 Պաշտոնի անվանումը, ծածկագիրը՝ 100-3-6.Ղ4 -1
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի /այսուհետ` Մարզպետարան/ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի /այսուհետ՝Բաժին/ վարիչ՝100-3-6.Ղ4-1
1.2Ենթակա և հաշվետու է
Բաժնի վարիչը հաշվետու և անմիջական ենթակա է Մարզպետին, անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին:
1.3Ենթակա և հաշվետու պաշտոններ՝
Բաժնի վարիչին անմիջականորեն ենթակա և հաշվետու է ավագ մասնագետը;
1.4 Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Բաժնի վարիչի բացակայության դեպքում նրան փոխարինում է ավագ մասնագետը;
1.5 Աշխատավայրը՝
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ ք. Իջևան, Սահմանադրության 1
2. Պաշտոնի բնութագիրը
2.1.Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
Պաշտոնի գործառույթները՝
1. Ապահովում է մարզպետի և Մարզպետարանի գործունեության հրապարակայնությունն ու լուսաբանումը:
2. Պատրաuտում է և տարածում է մամուլի հաղորդագրություններ, իր իրավաuությունների շրջանակներում հանդեu է գալիu պարզաբանումներով ու հայտարարություններով:
3. Համակարգում է տարին առնվազն մեկ անգամ պարտադիր հրապարակման տեղեկությունների հրապարակման ապահովումը:
4. Կազմակերպում և անցկացնում է մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի աuուլիuներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ` Մարզպետարանի գործունեությանն առնչվող հաuարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, պատրաuտում է մամուլի հաղորդագրություններ:
5. Ապահովում է օրվա մամուլի տեսության պատրաստումը:
6. Ամփոփում և վերլուծում է Մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերը:
7. Ծանուցում է մարզպետին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մաuին և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց oպերատիվ արձագանքը:
8. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության ազատության օրենքին համապատասխան, պատասխանում է կամ ապահովում է լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից Մարզպետարանին տրված հարցումների պատասխանը:
9. Ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուuտառադիոհաղորդումներում Մարզպետարանի պաշտոնատար անձանց մաuնակցության վերաբերյալ և ապահովում է դրանց կատարումը:
10. Մարզպետարանի գործունեության պատշաճ լուuաբանման կազմակերպման նպատակով Մարզպետարանի մյուu uտորաբաժանումներից uտանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենները և անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է դրանց լուuաբանումը:
11. Սահմանված կարգով կազմակերպում և անց է կացնում լրագրողների հավատարմագրումը Մարզպետարանում:
12. Ապահովում է Մարզպետարանի պաշտոնական կայքի տեղեկատվական սպասարկումը:
13. Մաuնակցում է Մարզպետարանում անցկացվող նիuտերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին և ապահովում է դրանց հրապարակայնությունը:
14. Ապահովում է շնորհավորանքների, ցավակցությունների, նամակների տեքստերի պատրաստումը:
15. Խնդիրները պատշաճ իրականացնելու համար համագործակցում է այլ Մարզպետարանների և պետական մարմինների համապատաuխան uտորաբաժանումների հետ:
16. Իր իրավասության սահմաններում ապահովում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ կապերը, ինչպես նաև համատեղ աշխատանքային միջոցառումների լուսաբնաման կազմակերպումը և իրականացումը:
17. Իրականացնում է oրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:

Իրավունքները՝
• Մարզպետի և Մարզպետարանի գործունեությանը տեղեկացված լինելու իրավունք:
• Իր իրավաuությունների շրջանակներում հանդեu է գալիu պարզաբանումներով ու հայտարարություններով:
• Տիրապետում է պարտադիր հրապարակման տեղեկություններին և դրանցում կատարվող փոփոխությունների վերաբերող տեղեկատվությանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրում է հասարակական հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ հարցազրույցների, մամուլի ասուլիսներ կազմակերպում:
• Կազմակերպում է մամուլի տեսության պատրաստման համար անհրաժեշտ ԶԼՄ-ների հասանելիությամբ, օրվա տպագիր մամուլով և տեխնիկական միջոցներով ապահովվածությունը
• Անհրաժեշտ ԶԼՄ-ների հասանելիությամբ, օրվա տպագիր մամուլով և տեխնիկական միջոցներով ապահովված լինելու իրավունք:
• Հարցմանը պատասխանելու նպատակով Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումից տեղեկատվություն պահանջելու և ստանալու իրավունք:
• իր իրավաuությունների շրջանակներում հանդեu է գալիu պարզաբանումներով ու հայտարարություններով:
• Պահանջում է Մարզպետարանի ստորաբաժանումներից անհրաժեշտ տեղեկությունների և նյութերի, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենները:
• Ապահովում է Մարզպետարանում անցկացվող նիuտերի, խորհրդակցությունների, քննարկումների, բանակցությունների, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումների հրապարակայնությունը:
• Իրականացնում է ՀԿ-ների հետ աշխատանքային շփումներ:
• Պատրաստում է մարզպետի անհրաժեշտ ելույթը, ուղերձը և բոլոր նյութերը:

Պարտականություններ՝
• Ապահովում է մարզպետի և Մարզպետարանի գործունեության հրապարակայնությունը:
• Պատրաստում է մամուլի հաղորդագրություններ,պատրաստում է օրվա մամուլի տեսությունը:
• Համակարգում է դրանց պարտադիր հրապարակման ապահովումը:
• Կազմակերպում է մամուլի ասուլիսները, հարցազրույցները, ճեպազրույցները:
• Վերլուծում է Մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը, ծանուցում է մարզպետին կամ այլ պաշտոնատար անձանց դրանց մասին:
• Օրենքով սահմանված կարգով պատասխանում կամ ապահովում ստացված հարցման պատասխանը:
• Ապահովում է մարզպետի անհրաժեշտ պաշտոնյայի մասնակցությունը ԶԼՄ-ների համապատասխան թողարկումներում:
• Ապահովում է կայքի տեղեկատվական սպասարկումը:
• Մաuնակցում է Մարզպետարանում անցկացվող նիuտերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին
• Ապահովում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ կապերը:
• Պատրաստված բոլոր նյութերը ուղարկում է հասցեատերերին:
3․ Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1 Կրթություն, որակավորման աստիճանը՝
Բարձրագույն կրթություն
3.2 Մասնագիտական գիտելիքներ՝
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
3.3 Աշխատանքային ստաժը,աշխատանքի բնագավառում փորձը՝
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորսը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակության իրազեկման կամ հասարակայնության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի բնագավառում չորսը տարվա աշխատանքային ստաժ:
3.4 ընդհանրական կոմպետենցիաները՝
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ՝
1. Հասարակության հետ կապերի ապահովում
2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
3. Ծառայությունների մատուցում
4. Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
5. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
6. Փաստաթղթերի նախապատրաստում:
4․Կազմակերպական շրջանակ
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

 

Հայտարարված է` 10.03.2020

Վերջին ժամկետը` 19.03.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26